Եվրոթերմ ընկերության պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Լուրեր |
Երևան, մարտ 14- Եվրոթերմ ընկերության 500 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում՝ ներառվելով պարտատոմսերի հիմնական Abond ցուցակում: Դրանով գործարքները ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց հասանելի են մարտի 14-ից։
Եվրոթերմի պարտատոմսերը տեղաբաշխել է Կոնվերս Բանկը 28.11.2023 -15.01.2024թթ. ժամանակահատվածում:
https://youtu.be/9XuqXAcWhSIԿոնվերս Բանկի ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանն ասել է. «Հայաստանում կապիտալի շուկայի հետագա զարգացումն անհնար է, այդ թվում՝ առանց թողարկողների և թողարկումների քանակական և ծավալային աճի, առանց գործընթացում իրական հատվածի ընկերությունների ներառման:
Եվրոթերմի պարտատոմսերի տեղաբաշխումը արդյունավետ համագործակցություն էր ու Բանկի համար նոր հաջողված փորձառություն, ինչի շնորհիվ մեր գործընկեր Եվրոթերմ ընկերությունը հասանելիություն ստացավ ֆինանսների ներգրավման այլընտրանքային տարբերակի: Իսկ նախատեսվածից սեղմ ժամկետում պարտատոմսերի տեղաբաշխման ավարտը ևս մեկ անգամ փաստեց իրական հատվածում գործող վստահելի ընկերությունների պարտատոմսերի նկատմամբ աճող պահանջարկի և այս ոլորտում Կոնվերս Բանկի քայլերի արդյունավետության մասին:
Այսօր պարտատոմսերի թողարկման ու տեղաբաշխման հարցում աջակցում ենք տարբեր փոքր և միջին ընկերությունների՝ նրանց համար ստեղծելով ֆինանսների ներգրավման նոր, այլընտրանքային հնարավորություններ, իսկ հաճախորդներին ընձեռելով ներդրումների նոր հնարավորություններ»:
Եվրոթերմ ընկերության գլխավոր տնօրեն Վահե Ղազարյանի խոսքով ֆինանսավորման այլընտրանքային հնարավորությունների կիրառման մասին սկսել են մտածել վաղուց, սակայն պարտատոմսեր թողարկել են նախորդ տարի՝ շուկայի ու պոտենցիալ ներդրողների դրական տրամադրվածության պայմաններում: «Մեր ընկերության պարտատոմսերում մեծ թվով ֆիզիկական անձ ներդրողների առկայությունը վկայում է Եվրոթերմի նկատմամբ վստահության մասին: Այս տեղաբաշխման շնորհիվ ներգրավված միջոցները հիմնականում ուղղվել են ընկերության շրջանառու միջոցների համալրմանը: Չի բացառվում, որ հետագայում ունենանք ավելի մեծածավալ թողարկումներ կապիտալի համալրման կամ նոր բիզնեզ գաղափարների իրագործման համար»:
Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանի խոսքով, կապիտալի շուկայի զարգացումը բորսայի կարևորագույն առաքելություններից է, և այդ ուղղությամբ բազմաթիվ նախագծեր են իրականացվում: Նա նշում է. «Եվրոթերմի պարտատոմսերի ցուցակումը Հայաստանի ֆոնդային բորսայում նշանակալի քայլ է հայկական ներդրումային շուկայի զարգացման համար։ Հաշվի առնելով պարտատոմսերի հանդեպ աճող հետաքրքրությունը՝ մեր կարծիքով Եվրոթերմի պարտատոմսերի առևտուրը բորսայական հարթակում բավականին ակտիվ կլինի»:
«Եվրոթերմ» ՓԲԸ-ի պարտատոմսերը կարելի է ձեռք բերել բացառապես Հայաստանի Ֆոնդային Բորսայի առևտրային համակարգի միջոցով:
Մանրամասների համար կարող եք զանգահարել Հայաստանի ֆոնդային բորսա +374 60 69 55 55 (ներքին` 142) հեռախոսահամարով կամ գրել [email protected] հասցեին։
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/17 22:00
Փետրվարի 17-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/02/17 19:19
Փետրվարի 17-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Փետրվարի 17-ի բիզնես լուրերը
2026/02/17/ 22:00 -
Փետրվարի 17-ի կարևոր լուրերը
2026/02/17/ 19:19 -
Իդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ
2026/02/17/ 17:47 -
Evocabank: Excellence in Travel Segment Innovation
2026/02/17/ 17:36 -
Աշխատանքային միջավայրը ձևավորող 9 միտումներ 2026 թվականին․ տարածք և գաղափարներ
2026/02/17/ 17:06 -
Շարունակվում է երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային աջակցության ծրագրի դիմումների ընդունումը
2026/02/17/ 16:53 -
Ռազմավարությունն ընդդեմ իրականության․ ճիշտ որոշում կայացնելու պահը բիզնեսում
2026/02/17/ 16:42 -
ՀՀ ԱՍՀ նախարարն ու Բրազիլիայի դեսպանը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտի խնդիրները
2026/02/17/ 15:49 -
Ով կգրավի Լուսինը․ Մասկն ու Բեզոսը մրցավազքի մեջ են մտել
2026/02/17/ 13:50 -
ՊՆ նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության համար
2026/02/17/ 12:11
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 17, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 17, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 15, 2026 Թ.