Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
2026 թվականի ընթացքում արդեն աջակցություն է ստացել 561 շահառու, իսկ վճարված գումարը կազմել է շուրջ 492 մլն դրամ։
Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել 15 745 շահառու, ընդհանուր վճարված գումարը կազմել է շուրջ 11,6 մլրդ դրամ։
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում պետության կողմից միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում՝
-
մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում,
-
հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։
Ծրագրի նպատակն է խթանել ընտանիքների բնակարանային ապահովվածությունը և աջակցել երեխաներ ունեցող ընտանիքներին սոցիալական կայունության ապահովման հարցում։

