Կոնվերս Բանկի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է վաղաժամկետ
Լուրեր |
Կոնվերս Բանկը հաջողությամբ, վաղաժամկետ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը:
10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերը հիմնականում ձեռք են բերել ֆիզիկական անձ հաճախորդները. նրանց զգալի մասը նախապատվությունը տվել է Converse Mobile հավելվածով գործարքների իրականացմանը:
Առաջիկայում՝ ցուցակումից հետո, պարտատոմսերը կսկսեն շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում՝ հասանելի դառնալով պարտատոմսերի երկրորդային շուկայում: Կոնվերս Բանկում գոհունակությամբ են փաստել դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման վաղաժամկետ ավարտը և հիշեցրել, որ ավելի վաղ՝ թողարկման մեկնարկից մի քանի օր հետո ամբողջությամբ տեղաբաշխվել էին նաև Բանկի դրամային պարտատոմսերը:
«Բանկի կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը վկայում է դրանց մրցունակության և ներդրումների այլընտրանքային հնարավորությունների նկատմամբ հետաքրքրության մասին: Մինչև տարեվերջ Կոնվերս Բանկը հանդես կգա ներդրումային ևս մեկ՝ նոր առաջարկով»,- ասել են Բանկում:
Նշվել է, որ պարտատոմսերում կատարվող ներդրումները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, իսկ Հայաստանի Ֆոնդային բորսայում մինչև 2024թ․ դեկտեմբերի 31-ը ցուցակված պարտատոմսերից ստացվող եկամուտների նկատմամբ հարկեր չեն կիրառվում:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/25 22:00
Մարտի 25-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/25 19:19
Մարտի 25-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 25-ի կարևոր լուրերը
2026/03/25/ 22:00 -
Խոշոր հրդեհ Ազատության պողոտայի շինություններից մեկում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
2026/03/25/ 19:42 -
Մարտի 25-ի բիզնես լուրերը
2026/03/25/ 19:19 -
Ֆինանսական գրագիտության դասընթաց ԵՊՀ-ում․ Իդրամ և IDBank
2026/03/25/ 19:05 -
Ինչ կարող է բիզնեսը սովորել արվեստից
2026/03/25/ 18:54 -
Ընդդիմադիր ճակատով հանդես եկող ուժերը հանդես են գալիս խաղաղության վերանայման տրամաբանությամբ․ ՀՀ վարչապետ
2026/03/25/ 18:14 -
Հայաստա՛ն, ես քեզ չեմ մոռացել․ ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպանի գրառումը
2026/03/25/ 17:22 -
Քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթությունները
2026/03/25/ 17:20 -
Մասիսում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը․ կինը մահացել է
2026/03/25/ 17:18 -
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին
2026/03/25/ 17:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 25, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 25, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 24, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 24, 2026 Թ․
GreenInvest.ai՝ ներդրում ծառի միջոցով