Այս անգամ IDBank-ը և Իդրամը անցկացրին եռօրյա դասընթաց Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների հետ՝ ներկայացնելով ֆինանսական մտածողության հիմունքները։
Եռօրյա դասընթացներին մասնակցեցին
շուրջ 150 ուսանողներ։ IDBank-ի և Իդրամի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության
ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը և Կորպորատիվ բիզնես գործընթացների
և թիմի զարգացման ղեկավար Հայկ Մուրադյանը ինչպես տեսական, այնպես էլ գործնական օրինակներով
և նյութերով ներկայացրին ֆինանսական գրագիտության կարևոր սկզբունքները, զեղծարարություններից
պաշտպանվելու հիմնական մեթոդները և վարքագծային տնտեսագիտության ոլորտը։
Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ համալսարանում
ֆինանսական գրագիտության դասընթացի առաջին փորձը առավել քան հաջողված էր․ «Ուրախ ենք,
որ հնարավորություն ունեցանք երեք օր անցկացնել ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի
առաջին կուրսի ուսանողների հետ և տեսնել նրանց մեծ հետաքրքրվածությունն ու ոգևորությունը
թեմայի շուրջ։ Վստահաբար կարող ենք նշել, որ սա մեր առաջին, բայց ոչ վերջին համագործակցությունը
կլինի ինչպես Մայր բուհի, այնպես էլ այլ համալսարանների հետ», - նշեց Տաթևիկ Վարդևանյանը։
«Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության
և կառավարման ֆակուլտետը մեծ ուշադրություն է դարձնում ուսումնական գործընթացում ուսանողներին
պրակտիկ հմտությունների փոխանցմանը, և այս համատեքստում առաջնահերթ ենք համարում նաև
բիզնեսի հետ մեր կապի ամրապնդումը։ Շատ ենք կարևորում նաև IDBank-ի և Իդրամի հետ մեր կայուն և երկարատև
համագործակցությունը» - ասաց ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն
Խաչատրյանը։
IDBank-ը և Իդրամը կարևորում են կրթական նախաձեռնությունները և շարունակում են իրականացնել արշավներ, որոնք միտված են ֆինանսապես գիտակից հասարակության ձևավորմանը։
«Ֆինանսապես գրագետ Իդրամի և
IDBank-ի հետ» արշավը շարունակվում է։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
*գովազդ

