Կառուցապատման ոլորտում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նոր դեպք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լուրեր |
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեում տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի Ուլնեցու փողոցում բազմաբնակարան շենքի կառուցապատման գործունեություն իրականացնող ՍՊ ընկերություններից մեկն առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով թաքցնում է հարկման օբյեկտները` օտարվող բնակարանների գնման իրավունքների պայմանագրերում պակաս են նշվում բնակարանների իրական արժեքները, իսկ գումարի մնացած մասը, խախտելով «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջները՝ ստանում են կանխիկ եղանակով:
ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ստացված տեղեկությունները հաստատվել են: Պարզվել է, որ տվյալ ընկերության կողմից Ուլնեցի փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարանների գնման իրավունքների օտարման պայմանագրերում 1 քմ-ի արժեքը նշվել է 407․692-768.492 դրամ, մինչդեռ ըստ ստացված տեղեկությունների՝ 1 քմ-ի իրական արժեքը կազմել է 911.961 ՀՀ դրամ։
https://youtu.be/EwkX_F6eLdE?si=z1ghr3oAUA48UCI9
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, ՍՊ ընկերության անունից հանդես եկող, ընկերության տնօրեն և մասնակից Դ․Ա․-ի հայրը՝ Ս․Ա․-ն, բնակարանի գնորդի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել 104․1 քմ մակերեսով բնակարանը 235․000 ԱՄՆ դոլարով վաճառելու վերաբերյալ: Պահանջել է նաև գումարի մի մասը կանխիկ տրամադրել իրեն։ Այնուհետև բնակարանը օտարելու նպատակով, խախտելով ՀՀ դրամով գործարքներ կատարելու՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենսդրական պահանջները, ընկերության բակում գտնվող գրասենյակային տարածքում, Ս․Ա․-ն բնակարանի գնորդից կանխիկ եղանակով ստացել է 100․000 ԱՄՆ դոլար, որի կապակցությամբ կազմել և գնորդին է տրամադրել ձեռագիր հայտարարություն։ Գումարը ստանալու վերաբերյալ հայտարարությունը գնորդին տրամադրելուց անմիջապես հետո Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից Ս․Ա․-ն և գործարքի կատարմանը ներգրաված Հ․Ա․-ն հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և բերվել են ՀՕՀ վարչություն։
Առերևույթ հանցանքի վերաբերյալ ՊԵԿ ՀՕՀ վարչությունից հաղորդում է ուղարկվել Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն՝ ներկայացնելով նաև ձերբակալված անձանց և կազմված փաստաթղթերը։
Ս․Ա․-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ 2 ամիս ժամկետով։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/24 22:00
Փետրվարի 24-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/02/24 19:19
Փետրվարի 24-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Փետրվարի 24-ի բիզնես լուրերը
2026/02/24/ 22:00 -
Փետրվարի 24-ի կարևոր լուրերը
2026/02/24/ 19:19 -
Evocabank-ը բիզնեսներին առաջարկում է կանաչ ֆինանսավորում՝ առանց գրավի
2026/02/24/ 18:01 -
Գլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը
2026/02/24/ 17:37 -
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել վրացական «Իմեդի» և «Postv» հեռուստաընկերությունների դեմ
2026/02/24/ 17:18 -
Վեց մոլորակների շքերթ 2026-ին․ ինչ է սպասվում երկնքում և ինչպես պատրաստվել դիտմանը
2026/02/24/ 17:13 -
Մեծ Բրիտանիան շուրջ 300 նոր պատժամիջոց է սահմանել Ռուսաստանի դեմ
2026/02/24/ 17:09 -
Քննարկվել է պետական համակարգում կատարողականի գնահատման պիլոտային ծրագրի ընթացքը
2026/02/24/ 17:07 -
Ակբա բանկի խումբը զարգացնում է թափանցիկ կառավարման համակարգը
2026/02/24/ 16:48 -
Որքան կարժենան 2026-ի ԱԺ ընտրությունները․ԿԸՀ-ն սահմանել է ծախսերի նախահաշիվը
2026/02/24/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 24, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 24, 2026 Թ․
Գլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 23, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 23, 2026 Թ․