Գլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը
Լուրեր |
Գլոբբինգ օնլայն գնումների միջազգային հարթակը դարձավ ոլորտի առաջին ընկերությունը, որի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում։
Ընկերությունը թողարկել է 1,5 մլրդ ՀՀ դրամ և 2 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսեր, որոնք հաջողությամբ տեղաբաշխվել են Կոնվերս Բանկի միջոցով:
Պարտատոմսերի շուրջ
90%-ը տեղաբաշխվել է ֆիզիկական անձ ներդրողների շրջանում՝ գերազանցապես Converse
Mobile հավելվածի միջոցով։ Ընդհանուր առմամբ, ներդրողների թիվը գերազանցել է 500-ը:
Ցուցակման խորհրդանշական զանգը հնչեց փետրվարի 24-ին, իսկ փետրվարի 27-ից ներդրողները հնարավորություն կունենան մասնակցելու Գլոբբինգի պարտատոմսերի բորսայական առևտրին։
Կոնվերս Բանկը՝ ՀՀ կապիտալի շուկայի ակտիվ մասնակից
Կապիտալի շուկայի զարգացումը
Կոնվերս Բանկի ռազմավարական առաջնահերթություններից է։ Բանկը տարբեր ոլորտների ընկերություններին
աջակցում է պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման ողջ գործընթացում՝ սկսած բիզնես ընթացակարգերի
համապատասխանեցումից մինչև թողարկման կազմակերպում, տեղաբաշխում և շուկայի ստեղծում։
Կոնվերս Բանկի գլխավոր
գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը նշում է. «Բանկը հետևողական քայլեր է ձեռնարկում
կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ և արդեն ունի հաջողված համագործակցության փորձառություն
տնտեսության տարբեր ոլորտների ընկերությունների հետ։ Հայաստանում առողջապահության և
օնլայն առևտրի ոլորտի առաջին ընկերությունների պարտատոմսերի տեղաբաշխումներն իրականացվել
են հենց Կոնվերս Բանկի միջոցով։ Մենք շարունակելու ենք աջակցել նման նախաձեռնություններին՝
բիզնեսին տրամադրելով ֆինանսների ներգրավման նոր, այլընտրանքային հնարավորություններ,
իսկ ներդրողներին՝ ներդրումային նոր գործիքներ»։
Գլոբբինգի զարգացման նոր փուլը
Պարտատոմսերի տեղաբաշխմամբ
Գլոբբինգի համար մեկնարկեց զարգացման նոր փուլ։
«Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ
խորհրդի նախագահ և Գլոբբինգ ընկերության հիմնադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը նշում
է. «Պարտատոմսերի տեղաբաշխման ժամկետից շուտ ավարտը մեզ համար դարձավ ներդրողների բարձր
վստահության վկայություն։ Հատկապես ոգևորիչ է, որ պարտատոմսերի շուրջ 90 տոկոսը ձեռք
են բերել ֆիզիկական անձինք, ինչը բացառիկ բարձր ցուցանիշ է ներդրումային ոլորտում։
Եվ մեկ կարևոր հանգամանք՝ ակտիվ ներդրում են կատարել նաևԳլոբբինգի հաճախորդներ: Ներգրավված
միջոցները կուղղվեն Հայաստանում և Ղազախստանում լոքերների ցանցի ու ինովացիոն սպասարկման
սրահների ընդլայնմանը, նոր ծառայությունների ներդրմանը, վերաֆինանսավորմանը և թվային
լուծումների կիրառմանը»։
Օրինակելի նախադեպ շուկայի համար
Հայաստանի ֆոնդային
բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանն ասում է. «Օնլայն առևտրի ոլորտի առաջատար ընկերության
մուտքը կապիտալի շուկա կարևոր ազդակ է մասնավոր հատվածի զարգացման և Հայաստանի ներդրումային
միջավայրի խորացման համար։ Նման ընկերությունների ակտիվացումը ձևավորում է նոր վստահություն
և կարող է դառնալ օրինակելի նախադեպ արագ աճող այլ բիզնեսների համար՝ պարտատոմսային
ֆինանսավորումը դիտարկելու որպես կայուն և մրցունակ այլընտրանք»։
Կոնվերս Բանկը վերահսկվում
է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/03 22:00
Ապրիլի 3-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/03 19:19
Ապրիլի 3-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 3-ի կարևոր լուրերը
2026/04/03/ 22:00 -
Ապրիլի 3-ի բիզնես լուրերը
2026/04/03/ 19:19 -
Կողք կողքի՝ IDBank-ի հետ․ արցախցի 103 ուսանող կստանա ուսման վարձի փոխհատուցում
2026/04/03/ 18:28 -
Կառավարման սխալներ, որոնք քանդում են ամբողջ համակարգը
2026/04/03/ 17:33 -
Գնաճը Հայաստանում. 2026թ. մարտին արձանագրված ցուցանիշները
2026/04/03/ 17:02 -
ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է Դրամավարկային քաղաքականության հաշվետվողականության զեկույցը
2026/04/03/ 17:00 -
ԱՄՆ-ը նախատեսում է մինչև 100% մաքսատուրք դեղերի ներմուծման վրա
2026/04/03/ 16:36 -
ԱՄՆ-ը քննարկում է Հայաստանի հետ հանքարդյունաբերության և երկրաբանական ոլորտում համագործակցության ընդլայնումը
2026/04/03/ 16:33 -
Ինչ խախտումներ է բացահայտել ՍԱՏՄ-ն ձվի շուկայում
2026/04/03/ 16:31 -
Քվեբեկի համալսարաններում ուսման համար ՀՀ քաղաքացիների դիմումների ընդունումը շարունակվում է․ ինչպես կարելի է դիմել
2026/04/03/ 16:27
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 3, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 2, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 1, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 1, 2026 Թ․