Փետրվարի 24-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
Թբիլիսի-Երևան գնացքով փորձել են ներկրել 45.5 կգ թաքցված դեղորայք
Այրում մաքսային անցման կետում Թբիլիսի-Երևան մարդատար գնացքի մաքսային հսկողության ընթացքում հայտնաբերվել է մաքսային վերահսկողությունից թաքցված 45.5 կգ դեղորայք։ Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման արձանագրություն, նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն։
Անապահովության գնահատման նոր համակարգով կավելանա նպաստի չափը
Անապահովության գնահատման նոր, ամբողջությամբ թվայնացված համակարգը փորձարկվում է Սյունիքի և Կոտայքի մարզերում։ Գնահատման հիմքում դրվում է ընտանիքի փաստացի եկամուտը։ Նպատակը ծայրահեղ աղքատության նվազեցումն է՝ բարձրացնելով աջակցության թիրախայնությունն ու նպաստի չափը։ Նախկին «Փարոս» համակարգը այլևս չի կիրառվի։
Ապահովագրական ընկերությունների ակտիվները կազմել են 116.5 մլրդ դրամ
2025 թվականին ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները կազմել են 116,545 մլն դրամ։
-
Ապահովագրական պահուստներ՝ 45,078 մլն դրամ (աճ՝ 15.9%)
-
Ընդհանուր կապիտալ՝ 32,689 մլն դրամ (աճ՝ 14.9%)
-
Չբաշխված շահույթ՝ 9,202 մլն դրամ (աճ՝ 42.5%)
Աղբյուր՝ ԿԲ։
Քննարկվել է «Մեղրի» ԱՏԳ-ի ընթացիկ գործունեությունը
Էկոնոմիկայի նախարարությունում կայացած նիստում քննարկվել են ազատ տնտեսական գոտիների զարգացման հարցեր, այդ թվում՝ «Մեղրի» ԱՏԳ-ի ընթացիկ գործունեությունն ու հետագա քայլերը։
Մշակութային արժեքների արտահանման տուրքերի փոփոխության նախագիծը ստացել է դրական եզրակացություն
ԱԺ հանձնաժողովում քննարկվել է մշակութային արժեքների արտահանման կարգավորումների փոփոխության նախագիծը։ Առաջարկվում է պարտադիր լիցենզիա-եզրակացություն և պետական տուրքի որոշ փոփոխություններ՝ ԵԱՏՄ կանոնակարգերին համապատասխանեցնելու նպատակով։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
Քննարկվում է Գազայի համար դոլարին կապված կայուն մետաղադրամ ստեղծելու գաղափարը
Ուսումնասիրվում է Գազայի հատվածի համար ԱՄՆ դոլարին կապված stablecoin ստեղծելու հնարավորությունը։ Նախաձեռնությունը գտնվում է նախնական փուլում, և քննարկվում է Պարսից ծոցի ու պաղեստինյան ընկերությունների ներգրավումը։
Լոնդոնը Կիևին կտրամադրի օգնության նոր փաթեթ
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի նոր օգնության փաթեթ, որը ներառում է 20 մլն ֆունտ ստեռլինգ էներգացանցերի վերականգնման համար, ինչպես նաև ռազմական պատրաստության և վերապատրաստման աջակցություն։
ԱՄՆ-ը գործարկել է 10%-անոց գլոբալ մաքսատուրքերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործարկել է ներմուծման 10% գլոբալ մաքսատուրքերը, որոնք կկիրառվեն բոլոր երկրների նկատմամբ՝ 150 օրվա ընթացքում, եթե բացառություններ չնախատեսվեն։
ԵՄ-ում մտադիր են հետաձգել ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վավերացումը
ԵՄ-ում քննարկվում է ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վավերացման հետաձգումը՝ գլոբալ մաքսատուրքերի որոշման ֆոնին։ Կոչ է արվել հրատապ վերագնահատել ԱՄՆ-ԵՄ առևտրային հարաբերությունները։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Կվերացվի 300 հազար դրամի պետական տուրքը անտառատնկում իրականացնող կազմակերպությունների համար
2026/04/30/ 16:46 -
ՍԱՏՄ-ն ստուգումներ է սկսել «Ջերմուկ գրուպ»-ում
2026/04/30/ 16:43 -
Եվրախորհրդարանը բացարձակ մեծամասնությամբ ընդունեց Հայաստանին սատարող բանաձևը
2026/04/30/ 16:26 -
170 միլիարդ դոլարի ներդրում Հայաստանում․ ինչ ուղղությամբ են ծախսվելու գումարները․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/04/30/ 16:06 -
Սկսվում է Պարսից ծոցի պատմության նոր գլուխը․ Խամենեի
2026/04/30/ 16:05 -
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը
2026/04/30/ 16:01 -
Հայաստանում կբարձրացվի բանկերի բաժնետերերի շահութահարկը․ որն է հիմնական նպատակը
2026/04/30/ 15:50 -
Տեխնոհսկաները 2026 թվականին ԱԲ-ի վրա կծախսեն 725 մլրդ դոլար
2026/04/30/ 15:36 -
«Ջերմուկ»-ի ճգնաժամը Ռուսաստանում. արգելվել է ևս 1 մլն շշի վաճառքը
2026/04/30/ 14:29 -
2850 զինծառայող և նրանց ընտանիքներ կստանան բնակարաններ
2026/04/30/ 14:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․
«Լեսնոյ». Մի քանի տաղավարից հանգստի պահանջված վայր՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
ԱրարատԲանկի աջակցությամբ տեղի ունեցավ «Հիշողության կերպարանքները» 15-րդ հոբելյանական սեմինարը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 28, 2026 Թ․