Արդյունքում Ակբա բանկի խմբում ներդրվել
են առանցքային ներքին ակտեր.
- Համապատասխանության
քաղաքականությունը,
- Էթիկայի և Վարքագծի
կանոնագրքերը,
- Շահերի բախման կառավարման
քաղաքականությունը,
- Ազդարարման քաղաքականությունը։
Թափանցիկ կառավարման ամրապնդման նպատակով Ակբա բանկի
խումբը ներդրել է ազդարարման նոր հարթակ, որը հասանելի է խմբի բոլոր շահակիցների համար
և սպասարկվում է եվրոպական անկախ մատակարար Whispli ընկերության կողմից։
Whispli-ն կազմակերպություններին հնարավորություն
է տալիս ստեղծել ապահով և էթիկական աշխատանքային միջավայր՝ ազդարարողներին տրամադրելով
լիակատար անանունության հնարավորություն։
Հարթակը անկախ է և ինտեգրված չէ Ակբա բանկի խմբի ներքին
համակարգերին, ինչը լրացուցիչ երաշխիք է ազդարարողների գաղտնիության պաշտպանության
համար։ Հարթակը հասանելի է բանկի պաշտոնական կայքէջից՝ «Ազդարարել» կոճակի միջոցով։
Բացի առցանց հարթակից՝ գործում է նաև ազդարարման թեժ
գիծ՝ +374 33 35 35 71։ Ձայնային հաղորդագրությունների միջոցով ազդարարման դեպքում
կիրառվում է ձայնի ավտոմատ փոփոխություն՝ նույնականացումը բացառելու նպատակով։
Մանրամասն՝ տեսանյութում։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
*գովազդ

