Ապրիլի 1-ից ավտոմեքենաների ներմուծման համար վճարի չափը փոխվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լուրեր |
Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներից Ռուսաստան ավտոմեքենաների ներմուծման համար վճարի չափի հաշվարկման նոր կարգը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այժմ ԵԱՏՄ երկրներից Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի նվազեցման պատճառով թերավճարված հարկերն ու տուրքերը հաշվի կառնվեն որպես յուրաքանչյուր մեքենայի ներմուծման համար վճարվող մաքսազերծման վճարի մաս։
Որոշումը թույլ կտա հավասար պայմաններ ստեղծել այն քաղաքացիների և ընկերությունների համար, որոնք Ռուսաստան են ներմուծում ԵԱՏՄ երկրներում մաքսազերծված ավտոմեքենաներ, և նրանց համար, ովքեր այդ ընթացակարգն անցնում են Ռուսաստանում՝ վճարելով բոլոր անհրաժեշտ հարկերն ու տուրքերը, նշել են ՌԴ կառավարությունում։ Ոչինչ չի փոխվի այն քաղաքացիների և ընկերությունների համար, որոնք ԵԱՏՄ երկրներից ավտոմեքենաներ են ներկրում և մաքսազերծման ընթացակարգերն անցնում անմիջապես Ռուսաստանում:
Բացի այդ, այժմ ԵԱՏՄ երկրներից ներկրված էլեկտրական շարժիչով մեքենաների մաքսազերծման ընթացակարգը պետք է անպայման իրականացվի Ռուսաստանում։
Խոսելով այն մասին, թե ինչպես կարող են նոր կանոններն ազդել Ռուսաստանի ավտոշուկայի իրավիճակի վրա՝ «Ավիլոն» բաժնետիրական ընկերության նոր մեքենաների վաճառքի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսեյ Ստարիկովը նշել է, որ մեքենաների տեսականու կրճատում, ինչպես նաև առաքման ժամկետներում զգալի փոփոխություններ չեն նախատեսվում։
«Ավտոմեքենաների արժեքն այս ֆոնին կարող է բարձրանալ, քանի որ Ռուսաստանի Դաշնությունում վճարումները հաստատված են, և դա ճիշտ է. ավտոմեքենայի վերջնական գնում ներառված են բոլոր վճարումները՝ մաքսայինը, ակցիզայինը, ԱԱՀ-ն։ Թե ինչպիսին կլինի գների աճը կոնկրետ թվերով, դեռևս բարդ է կանխատեսել», - հավելել է Ստարիկովը:
https://youtube.com/shorts/8yi2EBvh4co?feature=share Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/01 19:19
Ապրիլի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 1-ի բիզնես լուրերը
2026/04/01/ 19:19 -
ԵՄ և ԵԱՏՄ անդամակցությունը համատեղելի չէ. վարչապետ
2026/04/01/ 19:10 -
Արագ բիզնես վարկ Evocabank-ի կողմից
2026/04/01/ 18:16 -
Հանցագործությունների վիճակագրությունը Հայաստանում՝ 2025 թվականին
2026/04/01/ 17:57 -
IDBank-ն արժանացել է Commerzbank-ի STP Excellence Award 2025 մրցանակին
2026/04/01/ 17:36 -
Ինչ հարցեր են քննարկվել Սահմանադրական բարեփոխումների նիստում
2026/04/01/ 16:46 -
Leasing Expo 2026․ Լիզինգը՝ որպես բիզնեսի իրական աճի գործիք
2026/04/01/ 16:26 -
Իրանական հարվածների պատճառով Քուվեյթի ազգային բանկը կփակի իր կենտրոնական գրասենյակը. հնարավոր ազդեցությունը
2026/04/01/ 16:19 -
Եվրահանձնաժողովը առաջարկել է Ուկրաինային հատկացնել 45 մլրդ եվրո
2026/04/01/ 16:15 -
Ի՞նչ է իրականում ուզում հաճախորդը. Էմոցիոնալ բանականությունը բիզնեսում
2026/04/01/ 15:54
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 1, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 31, 2026 Թ.
ՓՈՂ NEWS․ ՄԱՐՏԻ 31, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 30, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 27, 2026 Թ․