Կազմակերպիչները ներկայացրել են այս տարվա ցուցահանդեսի հիմնական նպատակները, մասնակցող ընկերությունների կազմը և բիզնեսի համար նախատեսված նոր հնարավորությունները։
Ապրիլի 10–12-ը Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում մեկ հարթակում կներկայացվեն շինարարական, գյուղատնտեսական և արտադրական սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ, ինչպես նաև էլեկտրամոբիլներ և լիզինգային նոր առաջարկներ։ Ցուցահանդեսին կմասնակցեն 50-ից ավելի կազմակերպություններ, իսկ այցելուները հնարավորություն կունենան օգտվել հատուկ պայմաններից, որոնք կգործեն միայն այս երեք օրերի ընթացքում։
LEASING EXPO-ն արդեն 4-րդ տարին անընդմեջ համախմբում է բիզնեսին և տեխնիկայի մատակարարներին՝ դառնալով բիզնեսի հիմնական միջոցների թարմացման կարևոր հարթակ։
*գովազդ

