ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
Սերտիֆիկացման ծախսերի մինչև 50%-ը կփոխհատուցվի
Կառավարությունը կփոխհատուցի միջազգային սերտիֆիկացման ծախսերի մինչև 50%-ը՝ առավելագույնը 1–1.5 մլն դրամ։ Արտահանման դեպքում փոխհատուցվում է նաև լաբորատոր փորձարկումների 50%-ը։
Պետությանը վերադարձվել է 124 անշարժ գույք
2025-ին պետությանը վերադարձվել է շուրջ 66.9 մլրդ դրամ արժեքով 124 գույք՝ ներառյալ մանկապարտեզներ, մարզադաշտեր և հողատարածքներ։ Գրանցվել է նաև ապօրինի գույքի բռնագանձման առաջին վճիռը։
Էլեկտրամոբիլների գույքահարկը նվազում է
Նոր կարգով փոխվել է հաշվարկման մեխանիզմը։ Օրինակ՝ 544 ձիաուժ հզորությամբ մեքենայի գույքահարկը նվազում է 666,000 դրամից մինչև 276,000 դրամ։
Վերականգնվել է 200 մլն դրամ հարկային վնաս
ՔԿ-ն բացահայտել է հարկերից խուսափելու դեպք, որի արդյունքում պետությանը պատճառված վնասից արդեն վերականգնվել է 200 մլն դրամ։
Ապրիլի 1-ից թույլատրվում է ամառային անվադողերի օգտագործումը
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը ավարտվել է, և վարորդները կարող են անցնել ամառային տարբերակների։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
Պուտինը՝ էներգետիկ շուկաների մասին
ՌԴ նախագահը հայտարարել է, որ Իրանի շուրջ հակամարտությունն արդեն ազդում է էներգետիկ շուկաների վրա և մեծացնում մատակարարումների անվտանգության կարևորությունը։
ԱՄՆ-ը երկարաձգել է ռուսական նավթի տարանցման լիցենզիան
Լիցենզիան Ղազախստանի տարածքով Չինաստան նավթի տարանցման համար երկարաձգվել է մինչև 2027թ. մարտ։
Քուվեյթի ազգային բանկը փակում է կենտրոնակայանը
Իրանական հարվածների ֆոնին բանկը ժամանակավորապես կփակի իր կենտրոնական գրասենյակը՝ անվտանգության նկատառումներով։
ԵՄ-ն առաջարկում է Ուկրաինային 45 մլրդ եվրո հատկացնել
Եվրահանձնաժողովը առաջարկել է մինչև 2026թ. վերջ Ուկրաինային տրամադրել 45 մլրդ եվրո՝ որպես նախնական ֆինանսավորում։

