Եվրամիության 13 երկիր հունիսին գրեթե կրկնապատկել է ներմուծումը Ռուսաստանից
Լուրեր |
ԵՄ 13 երկրներ 2022 թվականի հունիսին ավելացրել են ռուսական ապրանքների ներմուծման ծավալները։ Դրանց թվում են Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Բելգիան, Լեհաստանը, Բուլղարիան, Դանիան, Ռումինիան, Մալթան, Լատվիան, Խորվաթիան, Սլովակիան և Էստոնիան։ Այս մասին գրում է РИА Новости-ն ՝ հղում անելով ազգային վիճակագրական ծառայությունների տվյալներին։
Ներմուծումն ավելացրածների թվում առաջին եռյակում են Սլովենիան, Շվեդիան և Իսպանիան։ Ռուսաստանից ներմուծվող ապրանքների ծավալով առաջին տեղը զբաղեցրել է Սլովենիան։ Այն գրեթե կրկնապատկել է ներմուծումը։ Իսպանիայում այդ ցուցանիշը կազմել է 69%, Շվեդիայում ՝ 48%։ ԵՄ մնացած տասնչորս երկրները կրճատել են ներմուծումը Ռուսաստանից։ Դրանց թվում են Կիպրոսը, Ավստրիան, Լյուքսեմբուրգը և այլ երկրներ։ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո Եվրամիությունն ու ԱՄՆ-ն սկսեցին պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։ Մասնավորապես, վերջերս Եվրամիությունը հաստատել է պատժամիջոցների «ութերորդ փաթեթը»։
Այն, ի թիվս այլ բաների, նախատեսում է Ռուսաստանի Դաշնությունից պողպատի ներմուծման արգելք։ ԵՄ որոշ երկրներ հրաժարվեցին գազի դիմաց վճարել ռուբլով, և Գազպրոմը դադարեցրեց մատակարարումները նրանց։ Պատժամիջոցները և Ռուսաստանից վառելիքից հրաժարվելը հանգեցրել են Եվրոպայում վառելիքի և էլեկտրաէներգիայի գների թանկացմանը։ Արդյունքում, ինչպես հաղորդում է Gazeta.Ru-ն, փակվել է ձեռնարկությունների մոտ 10%-ը։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ռուսաստանցիներին սկսել են տուգանել Telegram-ի ալիքներին բաժանորդագրվելու համար
2025/11/11/ 15:45 -
Հայաստանում ավտոմեքենաների և դրանց պահեստամասերի վաճառքի, ինչպես նաև տեխնիկական սպասարկման ծավալներն ավելացել են 7 տոկոսով
2025/11/11/ 15:41 -
Կասեցվել է «Պրեմիում» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասի արտադրական գործունեությունը
2025/11/11/ 15:37 -
Idram Junior-ցիները ստացան մրցանակներ․ ամփոփվեց Junius ֆինանսական գրագիտության առաջին մրցույթը
2025/11/11/ 15:21 -
Հայաստանը որոշել է խստացնել սահմանային հանքերում գործողությունների նկատմամբ վերահսկողությունը
2025/11/11/ 14:40 -
Ինչու՞ է ցորենի փոխարեն անասնակեր եկել Հայաստան. Փոխնախարարի պարզաբանումը
2025/11/11/ 13:37 -
2025թ.-ի հունվար-սեպտեմբերին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 2․13 մլրդ դրամ
2025/11/11/ 13:32 -
Ինչ ընթացակարգով են ֆիզիկական և իրավաբանական անձինք ծանուցումներ ստանալու․ Էլեկտրոնային տարբերակից մինչև առաքանի
2025/11/11/ 12:32 -
Փոքր արտադրամասից մինչև կահույքի խոշոր արտադրող. Alex Home Furniture
2025/11/11/ 12:19 -
Որն է Հայաստանում գների աճի հիմնական գործոնը․ ԵԶԲ վերլուծություն
2025/11/11/ 11:41
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
ՎԵՐԱԲԱՑՎԵՑ UCOM-Ի ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՈՄԻՏԱՍ 8 ՀԱՍՑԵՈՒՄ
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ