Sky News. Մեծ Բրիտանիայում պարենային ապրանքների գներն աճում են ռեկորդային արագությամբ
Լուրեր |
Սեպտեմբերին Բրիտանիայում մթերային ապրանքների արժեքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ռեկորդային 10,6%-ով։ Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը։
«Մանրածախ առևտրով զբաղվողները պայքարում են թույլ ֆունտի, էլեկտրաէներգիայի վարձավճարների և ապրանքների համաշխարհային գների հսկայական ճնշման դեմ», - ասում է Բրիտանական մանրածախ առևտրի կոնսորցիումի գործադիր տնօրեն Հելեն Դիկինսոնը:
Նա նշել է, որ իրավիճակը բարդանում է տրանսպորտի բարձր ծախսերով, աշխատաշուկայի սղությամբ և պետական ծախսերի բեռով:
Հեռուստաալիքի տվյալներով ՝ գներն աճել են հատկապես անասնակերի, պարարտանյութերի և բուսական յուղի համար։ Սակայն ամառվա շոգ եղանակը պատճառ է դարձել, որ որոշ մրգերի ու բանջարեղենի գները նվազել են։
Սեպտեմբերի 26-ին The Times թերթը, վկայակոչելով KPMG խորհրդատվական ընկերության ուսումնասիրության արդյունքները, գրել է, որ բրիտանացի բնակիչները ծախսել են իրենց խնայողությունների կեսը գների աճի պատճառով։ Պարբերականի տվյալներով ՝ բրիտանական ընտանիքը ամսական 145,5 ֆունտ ստերլինգ ավելի է ծախսում սննդի, էլեկտրաէներգիայի և հիփոթեքային վարկերի վրա, քան անցյալ տարի։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/12 22:00
Փետրվարի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
Լուրեր | 2026/02/12 19:19
Փետրվարի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Փետրվարի 12-ի բիզնես լուրերը
2026/02/12/ 22:00 -
Փետրվարի 12-ի կարևոր լուրերը
2026/02/12/ 19:19 -
Իլոն Մասկը ծրագրում է Լուսնի վրա արբանյակային գործարան կառուցել xAI-ի համար
2026/02/12/ 17:49 -
Ինչպես որոշել ձեր աշխատանքային ոճը՝ որպես նոր ղեկավար․ օգտակար խորհուրդներ
2026/02/12/ 17:30 -
ՀՀ օրհներգի կատարման կանոնները փոփոխվում են․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2026/02/12/ 15:35 -
Կյանքեր փրկելու հավատով. Ակբա բանկի աշխատակիցները՝ արյան կամավոր դոնորներ
2026/02/12/ 14:46 -
Ամերիկացիների բարդ հարաբերությունները նորությունների հետ
2026/02/12/ 12:28 -
Google-ը պատրաստվում է թողարկել Android 17 Beta 1-ը
2026/02/12/ 12:26 -
WhatsApp-ը անհասանելի է դարձել ՌԴ-ում․ Telegram-ի աշխատանքը նույնպես սահմանափակվել է
2026/02/12/ 11:50 -
Հանրապետությունում մեկ օրում բացահայտվել է 171 հանցագործություն․ գրանցվել է 19 ՃՏՊ
2026/02/12/ 11:47
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 12, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 11, 2026 Թ․
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում