Փետրվարի 12-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
Կառավարությունը հաստատել է օդի աղտոտվածության կրիտիկական մակարդակի և բեռնվածության շեմի վերաբերյալ կարգը
Կառավարությունը հաստատել է օդի աղտոտվածության կրիտիկական մակարդակի և կրիտիկական բեռնվածության շեմի վերաբերյալ կարգը։ Որոշման ընդունումը ստեղծում է իրավական հիմք՝ մթնոլորտային օդի աղտոտվածության ազդեցությունների գնահատման նոր մեխանիզմների ներդրման, ինչպես նաև միջազգային չափանիշներին համահունչ գիտական և մոնիթորինգային մոտեցումների ամրագրման համար։
ՀՀ-ում զբոսաշրջային ծառայությունները կվերահսկվեն պետության կողմից
Հայաստանում զբոսաշրջային ծառայությունները կվերահսկվեն պետության կողմից։ Զբոսաշրջային գործունեություն կարող են ծավալել միայն այն ընկերությունները, որոնք կգրանցվեն միասնական հարթակում։ Սա հնարավորություն կտա հստակ տարբերակել՝ հյուրանոցը, հոսթելը, առողջարանը և այլ ծառայություններ։ Կգործի նաև բալային համակարգ․ բողոքների աճի դեպքում ընկերության բալերը կնվազեն, իսկ վերջնական արդյունքում հնարավոր կլինի դադարեցնել գործունեությունը։
ՀՀ-ՌԴ ներկայացուցիչները քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հարցեր
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը փետրվարի 12-ին ընդունել է ՌԴ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Մարինա Աֆոնինայի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման և գյուղմթերքի արտահանման ծավալների ավելացման հեռանկարները։ Մտքեր են փոխանակվել անասնաբուծության, բուսաբուծության, խաղողագործության և գինեգործության ոլորտներում գործակցության խորացման հնարավորությունների շուրջ։
2025-ին առաջին անգամ արտագաղթը փոխարինվել է ներգաղթով․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2025 թվականն առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8600-ով ավելի է եղել, քան Հայաստանից մեկնած քաղաքացիների թիվը։ Վարչապետը նշել է, որ արտագաղթը փոխարինվել է ներգաղթով։
Մոսկվան կշարունակի համագործակցությունը Երևանի հետ ԵԱՏՄ-ի շրջանակում․ Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան ակնկալում է շարունակել համագործակցությունը Երևանի հետ ինտեգրացիոն նախագծերի շրջանակում, մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միությունում։ Ռուսական կողմը բազմիցս ընդգծել է, որ Հայաստանը չի կարող համատեղել անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին։ Մոսկվան ԵՄ անդամակցության վերաբերյալ Հայաստանի օրենքի ընդունումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացի սկիզբ։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
WhatsApp-ը անհասանելի է դարձել ՌԴ-ում․ Telegram-ի աշխատանքը նույնպես սահմանափակվել է
WhatsApp մեսենջերը լիովին անհասանելի է դարձել Ռուսաստանի տարածքում։ Միևնույն ժամանակ, վերջին օրերին օգտատերերը արձանագրում են, որ Telegram-ի աշխատանքը դանդաղել է, հատկապես վիդեո նյութերի բեռնման և դիտման ընթացքում։ Ռուսաստանում հնչել են նաև հայտարարություններ Telegram-ի հնարավոր սահմանափակման վերաբերյալ։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն արգելափակել է Թրամփի կողմից Կանադայի դեմ սահմանված մաքսատուրքերը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել է բանաձև, որով արգելափակվում են նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Կանադայի դեմ սահմանված մաքսատուրքերը։ Փաստաթուղթը ուղարկվել է Սենատ՝ հետագա քննարկման և քվեարկության համար։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ դրա օրենք դառնալու հավանականությունը փոքր է, քանի որ Թրամփը կարող է վետո կիրառել։
ԱՄՆ-Չինաստան առևտրային համաձայնագիրը կարող է երկարաձգվել ևս մեկ տարով
Չինաստանը և ԱՄՆ-ն կարող են երկարաձգել իրենց առևտրային համաձայնագիրը ևս մեկ տարով։ Ըստ գնահատականների՝ սա կամրապնդի հոկտեմբերյան գագաթնաժողովում ձեռք բերված կարճաժամկետ տնտեսական պայմանավորվածությունները, այդ թվում՝ չինական նոր գնումների պարտավորությունները։
Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն չորրորդ եռամսյակում աճել է 0.1%-ով
Մեծ Բրիտանիայի տնտեսությունը 2025 թվականի չորրորդ եռամսյակում աճել է 0.1%-ով՝ նախորդ երեք ամիսների համեմատ։ Վերլուծաբանները կանխատեսում էին 0.2% աճ։ Հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին արտադրական ոլորտում գրանցվել է 1.2% աճ, իսկ շինարարության ոլորտում՝ 2.1% անկում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Փետրվարի 12-ի բիզնես լուրերը
2026/02/12/ 22:00 -
Փետրվարի 12-ի կարևոր լուրերը
2026/02/12/ 19:19 -
Իլոն Մասկը ծրագրում է Լուսնի վրա արբանյակային գործարան կառուցել xAI-ի համար
2026/02/12/ 17:49 -
Ինչպես որոշել ձեր աշխատանքային ոճը՝ որպես նոր ղեկավար․ օգտակար խորհուրդներ
2026/02/12/ 17:30 -
ՀՀ օրհներգի կատարման կանոնները փոփոխվում են․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2026/02/12/ 15:35 -
Կյանքեր փրկելու հավատով. Ակբա բանկի աշխատակիցները՝ արյան կամավոր դոնորներ
2026/02/12/ 14:46 -
Ամերիկացիների բարդ հարաբերությունները նորությունների հետ
2026/02/12/ 12:28 -
Google-ը պատրաստվում է թողարկել Android 17 Beta 1-ը
2026/02/12/ 12:26 -
WhatsApp-ը անհասանելի է դարձել ՌԴ-ում․ Telegram-ի աշխատանքը նույնպես սահմանափակվել է
2026/02/12/ 11:50 -
Հանրապետությունում մեկ օրում բացահայտվել է 171 հանցագործություն․ գրանցվել է 19 ՃՏՊ
2026/02/12/ 11:47
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 12, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 11, 2026 Թ․
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում