1 մլն 30 հազար դոլար ներդրում ՏՏ ոլորտ
Լուրեր |
Ցե-Կվադրատ Ամպեգան իր կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի միջոցով 1 մլն 30 հազար ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել Formula VC հայկական վենչուրային ֆոնդում, որը թիրախավորում է ՏՏ ոլորտի զարգացումը Հայաստանում։
«Ցե-Կվադրատ Ամպեգա Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արման Վարդանյանի խոսքով՝ այս ներդրումով դիվերսիֆիկացնում են իրենց կողմից կառավարվող կենսաթոշակային պորտֆելները եւ ավելացնում այլընտրանքային ներդրումային հնարավորություններում մասնակցությունը, ինչը կարող է ոգեւորիչ լինել նաեւ այլ ինստիտուցիոնալ ներդրողների համար։
«Մենք լավագույնս պաշտպանելով մեր մասնակիցների շահերը եւ նրանց նկատմամբ ֆիդուցիար պարտավորությունները՝ ավելացնում ենք ներդրումները Հայաստանի տնտեսության իրական հատվածում, մասնավորապես, այնպիսի կարեւոր ոլորտում, ինչպիսին բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է։
Մանրակրկիտ ուսումնասիրելով Formula VC վենչուրային ֆոնդի կառուցվածքը, պորտֆոլիոն՝ գտնում ենք, որ երկարաժամկետում այս ներդրումը կապահովի դրական ու լավ հարաբերակցություն ռիսկ-եկամտաբերության տեսակետից։ Ուշադրություն ենք դարձրել նաեւ մարդկանց, որոնք կառավարում են ֆոնդը, թե ինչ նոր ներդրումներ են պատրաստվում իրականացնել։ Շատ ենք կարեւորում ներդրումային ռազմավարությունը, որը համընկնում է մեր կողմից կառավարվող ֆոնդի այլընտրանքային ներդրումային ռազմավարությանը»,- ասել է Արման Վարդանյանը։
Formula VC ֆոնդի կառավարիչ Կարեն Վարդանյանի խոսքով՝ բավականին մանրակրկիտ ու երկարատեւ գործընթաց է նախորդել մինչ ներդրումը, ինչը նաեւ վալիդացնում է վենչուրային ֆոնդի այս տարիների կատարած աշխատանքը։
«Համագործակցությունը շատ կարեւորում ենք ոչ միայն ֆինասական առումով, այլեւ հատկանշական է, որ ինստիտուցիոնալ ներդրողները ներդրում են կատարում մասնավոր ֆոնդում, հատկապես, վենչուրային ֆոնդում։
Մենք գործում ենք 2021 թվականից եւ արդեն 17 ստարտափում ներդրումներ ենք կատարել։ Ծրագրում ենք եւս 4 կամ 5 ստարտափում ներդրումներ կատարել։ Ունենք մոտ 46 ներդրող, որոնց հիմնական մասը հենց ՏՏ էկոհամակարգի կարկառուն ներկայացուցիչներ են։
Հաճախ մեր վենչուրային ֆոնդն անվանում ենք ՏՏ էկոհամակարգի կողմից առաջ մղվող, որովհետեւ եւ՛ հիմնադիրները, եւ՛ ներդրում կատարող կազմակերպություններն աշխատում են ու օգնում, որ մեր ստարտափները հաջողեն։ Ընկերությունները, որոնց ֆինանսավորում ենք, գործում են Հայաստանում, այստեղ ունեն թիմեր եւ ստեղծում են գլոբալ պրոդուկտներ։ Մեր պորտֆոլիոյի բոլոր ընկերություններին աջակցում ենք հավասարապես, արդեն իսկ հաջողություններ ունեն 10Web-ը, Zoomerang-ը, EasyDMARC-ը, Prelaunch-ը եւ այլն»,- նշել է Formula VC ֆոնդի կառավարիչ «Ֆորմուլա Վենչուրս» ընկերության տնօրեն Կարեն Վարդանյանը։
Ներդրումային որոշումը կայացվել է ամիսներ տեւած հետազոտության արդյունքում, որի ընթացքում գնահատվել են վենչուրային ֆոնդի ներդրումային քաղաքականությունը, առկա ներդրումային պորտֆելի ընկերությունների պոտենցիալը, աճին նպաստող գործոնները, ընդհանուր ռիսկի մակարդակը, սպասվող ներդրումները, ֆոնդի կառուցվածքը եւ այլ ցուցանիշներ։
https://youtu.be/nBauRhH2esE Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/18 22:00
Դեկտեմբերի 18-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2025/12/18 20:00
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Դեկտեմբերի 18-ի բիզնես լուրերը
2025/12/18/ 22:00 -
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․