Փետրվարի 2-ին Չինաստանի դեսպանատանն անցկացվել է երեկո՝ «Գարնան ջերմ ընդունելություն: Չինական Նոր տարվա համատեղ տոնակատարություն»
Փետրվարի 2-ին դեսպանատանն անցկացվեց երեկո՝ “Գարնան ջերմ ընդունելություն: Չինական Նոր տարվա համատեղ տոնակատարություն”: Չինացի և հայ ընկերները միասին նշել են Գարնան փառատոնի գալիքը:
Կոնֆուցիւոսի ինստիտուտի սաները, մի շարք դպրոցների աշակերտներ ներկայացրել են հետաքրքիր համարներ:
ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Ֆան Յոնը իր ՖԲ էջում գրել է."Ուրախ էի Վիշապի Նոր Տարին դիմավորել պարոն Մանասարյանի՝ Չինաստանում Հայաստանի նախկին դեսպանի, ինչպես նաև հայ-չինականա ընկերությունների ներկայացուցիչների, հայրենակիցների, Կոնֆուցիոսի Ինստիտուտի ուսուցիչների և կամավորների, չինացի ուսանողների և հայկական համայնքի տարբեր ոլորտները ներկայացնող ընկերների հետ":