Հայաստանում նախատեսում են բացառել ոչ ԵԱՏՄ համարանիշերով երկար ժամանակ երկրում մեքենա վարելը. Վահան Քերոբյան
Լուրեր |
Հայաստանի կառավարությունը մտադիր է օրենսդրական այնպիսի կարգավորումներ մտցնել, որոնք կբացառեն ոչ ԵԱՏՄ երկրների համարանիշերով երկար ժամանակում երկրում ավտոմեքենա վարելը:
Այս մասին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով վրացական համարանիշերով ավտոմեքենաների մաքսազերծման հարցին:
«Էկոնոմիկայի նախարարությունն արդեն օրենսդրական մակարդակով լուծումների առաջարկ է ներկայացրել: Այս կարճաժամկետ աջակցության ծրագրից հետո կլինեն արդեն այնպիսի կարգավորումներ, որն ուղղակի կբացառի ոչ ԵԱՏՄ համարանիշերով մեքենաներով Հայաստանում երկար ժամանակ վարելը»,-ասաց նախարարը:
ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսազերծման գումարի մասով պետությունն այժմ աջակցություն է
տրամադրում: Պետությունը մաքսազերծման գումարի փոխհատուցում է տրամադրում բոլոր այն քաղաքացիներին,
որոնք մինչև 2023 թվականի դեկտեմբերի՝ 4ը ներառյալ ժամանակավոր ներմուծման նպատակով երրորդ երկրներից ներմուծել են թեթև մարդատար ավտոմեքենա և դեկտեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ կկատարեն այդ մեքենաների մաքսազերծումը: Պետական եկամուտների կոմիտեից հայտնել էին, որ ժամանակավոր ներմուծված մարդատար ավտոմեքենաների մաքսազերծման ժամկետի երկարացում չի նախատեսվելու:
Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 30-ին որոշել էր նաև, որ Վրաստանից կամ ԵԱՏՄ անդամ պետություն չհանդիսացող երկրից ժամանակավոր օգտագործման նպատակով ներկրված ավտոմեքենաների համար 2024 թվականի հունվարի 1ից ՀՀ քաղաքացիները պետք է մաքսային մարմնի կողմից տնօրինվող դեպոզիտային հաշվին գումար վճարեն։
Գումարը կվերադարձվի, երբ մեքենան ՀՀ-ում ժամանակավոր ներմուծումից դուրս հանվի, այսինքն՝ վերադարձվի այն երկիր, որտեղ գրանցվել է։
Աղբյուրը՝ armenpress.am Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/12 22:00
Փետրվարի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
Լուրեր | 2026/02/12 19:19
Փետրվարի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Փետրվարի 12-ի բիզնես լուրերը
2026/02/12/ 22:00 -
Փետրվարի 12-ի կարևոր լուրերը
2026/02/12/ 19:19 -
Իլոն Մասկը ծրագրում է Լուսնի վրա արբանյակային գործարան կառուցել xAI-ի համար
2026/02/12/ 17:49 -
Ինչպես որոշել ձեր աշխատանքային ոճը՝ որպես նոր ղեկավար․ օգտակար խորհուրդներ
2026/02/12/ 17:30 -
ՀՀ օրհներգի կատարման կանոնները փոփոխվում են․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2026/02/12/ 15:35 -
Կյանքեր փրկելու հավատով. Ակբա բանկի աշխատակիցները՝ արյան կամավոր դոնորներ
2026/02/12/ 14:46 -
Ամերիկացիների բարդ հարաբերությունները նորությունների հետ
2026/02/12/ 12:28 -
Google-ը պատրաստվում է թողարկել Android 17 Beta 1-ը
2026/02/12/ 12:26 -
WhatsApp-ը անհասանելի է դարձել ՌԴ-ում․ Telegram-ի աշխատանքը նույնպես սահմանափակվել է
2026/02/12/ 11:50 -
Հանրապետությունում մեկ օրում բացահայտվել է 171 հանցագործություն․ գրանցվել է 19 ՃՏՊ
2026/02/12/ 11:47
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 12, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 11, 2026 Թ․
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում