Ակբա բանկը մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը
Լուրեր |
Ակբա բանկը և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մեկնարկում են «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը:
Հայտարարված մրցույթի շրջանակում հաղթող ճանաչված կազմակերպությունները, ֆերմերներն ու գյուղատնտեսները կկարողանան Ակբա բանկի և NABU հայաստանյան մասնաճյուղի համատեղ ֆինանսական և տեխնիկական աջակցության միջոցով ստանալ օրգանական սնունդ արտադրողի հավաստագրում և անհամեմատ մեծացնել արտադրանքի արտահանման հեռանկարները:
«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագրի 2024-2025թթ. մրցույթին մասնակցելու համար հետաքրքրված տնտեսվարողները կարող են մինչև սույն թվականի հունիսի 10-ը ներառյալ լրացնել դիմում-հայտը: Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374) 44 599949 հեռախոսահամարին:
Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը խթանելու և ոլորտի արտադրողներին օժանդակելու նպատակով 2015թ.-ից մեկնարկել է Ակբա բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի համատեղ «Օրգանական գյուղատնտեսական զարգացման» անվճար ծրագիրը: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ԱՄՆ-ն բարձրացրել է Ադրբեջան մեկնելու նախազգուշացման մակարդակը
2026/03/13/ 15:53 -
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 45 անդամներ հանդես են եկել ՀՀ–ին տրամադրվող աջակցության ավելացման օգտին
2026/03/13/ 15:49 -
Ֆոնդային բորսաներում անկում է
2026/03/13/ 15:45 -
Ինչպես անվտանգ պահել անձնագրի և բանկային քարտերի լուսանկարները սմարթֆոնում
2026/03/13/ 15:39 -
Ռուսաստանում քաղցկեղով հիվանդ առաջին պացիենտները կարող են փորձարարական պատվաստանյութ ստանալ
2026/03/13/ 15:35 -
Մերձավոր Արևելքի հակամարտությունը ազդել է Գերմանիայում վառելիքի գների վրա
2026/03/13/ 15:31 -
Հորմուզի նեղուցի փակումը Պարսից ծոցի երկրներին արժեցել է 15.1 մլրդ դոլար
2026/03/13/ 15:27 -
Բեռնում բացվել է Հայաստանի ռեզիդենտ դեսպանությունը
2026/03/13/ 15:22 -
Զգուշացե‘ք հեռախոսազանգերից․ զեղծարարները նոր խարդախ սխեմա են կիրառում
2026/03/13/ 14:16 -
433 հայ մասնագետ է վերապատրաստվել ITEC ծրագրով․ Հայաստան–Հնդկաստան համագործակցությունը շարունակվում է
2026/03/13/ 13:36
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին