Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management
Լուրեր |
Starbucks-ի բաժնետոմսերն աճել են, քանի որ Starboard Value հեջ ֆոնդը մասնաբաժին է ձեռք բերել աշխարհի ամենամեծ սուրճի սպասարկման ցանցում: Ըստ The Wall Street Journal-ի՝ ներդրումների չափն ու պայմանները դեռ հայտնի չեն։Անցյալ ամիս Starbucks-ը հայտնել է երրորդ եռամսյակում նախորդ տարվա համեմատ եկամուտների նվազման մասին. համաշխարհային վաճառքները նվազել են 3%-ով, որից 14%-ը՝ Չինաստանում: Թեև ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը օգոստոսի 12-ի դրությամբ կազմել է 77 ԱՄՆ դոլար՝ գրանցելով 2.2% աճ, այնուամենայնիվ դրանց արժեքը տարվա սկզբից նվազել է 20%-ով:
Intel-ը երկրորդ եռամսյակում վաճառել է բրիտանական չիպեր արտադրող Arm Holdings ընկերության իրեն պատկանող բաժնետոմսերը: Ընկերությունը վաճառքից կունենա մոտ 146.7 մլն ԱՄՆ դոլար:Չիպարտադրողը հայտնել է, որ կկրճատի իր աշխատուժի ավելի քան 15%-ը և կդադարեցնի շահաբաժինների վճարումը՝ պայմանավորված ավանդական տվյալների բազաների կիսահաղորդիչներից դեպի արհեստական բանականությամբ աշխատող չիպերի արտադրության անցմամբ, որտեղ զիջում է Nvidia-ի նման մրցակիցներին: Տարվա սկզբից Intel-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է ավելի քան 59%-ով՝ օգոստոսի 13-ի դրությամբ կազմելով 20 ԱՄՆ դոլար:
Ferrari-ի բաժնետոմսերը հասնում են ռեկորդային առավելագույնի: Շահույթի աճող գնահատականները, բաժնետոմսերի հետգնումը և EV հավակնությունները բարձրացրել են Ferrari-ի բաժնետոմսերի արժեքը 5%-ով՝ օգոստոսի 14-ի դրությամբ մեկ բաժնետոմսի դիմաց կազմելով 453 ԱՄՆ դոլար: Իտալական շքեղ սպորտային մեքենաների արտադրողը բարձրացրել է ամբողջ տարվա ֆինանսական ուղեցույցը երկրորդ եռամսյակի գնահատականներից հետո:Հուլիսի 30-ին Ferrari-ն հայտարարեց իր 250 միլիոն եվրո արժողությամբ բաժնետոմսերի հետգնման ծրագրի շրջանակներում ևս մեկ գնման մասին, որը կիրականացնի մինչև 2026 թվականը: 2025 թվականին Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը պատրաստվում է միանալ Ferrari-ի թիմի՝ հեռանալով Mercedes-Benz-ից: Բացի այդ, Ferrari-ն նախատեսում է նոր գործարան ունենալ իր առաջին էլեկտրական մեքենաների արտադրության համար:
Չինական Lenovo Group-ը հաղորդել է եռամսյակային եկամուտների 20%-ով աճի մասին՝ պայմանավորված անհատական համակարգիչների համաշխարհային շուկայի վերականգնումով: Ընկերության զուտ եկամուտը եռամսյակում կազմել է 243 միլիոն դոլար:
Հունիսին ավարտված երեք ամիսների ընթացքում ընկերության հասույթն աճել է մինչև 15.4 միլիարդ դոլար, ինչը գերազանցում է վերլուծաբանների կողմից ակնկալվող 14.1 միլիարդ դոլար միջին գնահատականը: Համակարգիչների համաշխարհային առաքումներն աճել են 3%-ով՝ հասնելով 64.9 միլիոն միավորի: Lenovo-ն պահպանել է իր դիրքը որպես շուկայի առաջատար՝ զբաղեցնելով շուկայի 23% մասնաբաժինը: Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը օգոստոսի 15-ի դրությամբ կազմում է 26 ԱՄՆ դոլար:
ԴԻՄԵՔ ՄԵԶ՝
Limitlessam.com
[email protected]
+374 11 888 118
Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:
Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը․ Մակրոն
2026/05/05/ 12:55 -
Ինչու են բարձրացել վարկերի տոկոսադրույքները․ ԿԲ նախագահի պարզաբանումը
2026/05/05/ 12:37 -
ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 6.5%
2026/05/05/ 12:34 -
Հայաստանի մի շարք գետերում սպասվում է ջրի մակարդակի վտանգավոր բարձրացում
2026/05/05/ 12:04 -
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ․ Էկոնոմիկայի նախարար
2026/05/05/ 12:01 -
ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր
2026/05/05/ 11:59 -
Մակրոտնտեսական կայունությունը դարձել է Հայաստանի այցեքարտը գլոբալ ներդրումային քարտեզի վրա․ ԿԲ նախագահ
2026/05/05/ 11:38 -
Կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ Տեսչական մարմին
2026/05/05/ 11:36 -
Հայաստանը թևակոխել է խաղաղության, ժողովրդավարական ռեժիմի համախմբման նոր շրջան․ Անտոնիու Կոշտա
2026/05/05/ 11:32 -
ՀՀ-ԵՄ հարաբերությունները բարձրացնում ենք նոր մակարդակի․ վարչապետ
2026/05/05/ 11:28
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․