ՀԷՑ-ը իրականացնում է բաշխիչ ցանցի վերակառուցման և վերազինման աշխատանքներ
Լուրեր |
Անտանգ, հուսալի եւ որակյալ էներգամատակարարումն Էջմիածնի, Արմավիրի և Բաղրամյանի տարածաշրջաններում այլեւս իրականություն է։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը շարունակում է բաշխիչ ցանցի վերազինմանն ու վերակառուցմանն ուղղված իր ներդրումային ծրագրերը: Ընկերության կողմից կենտրոնացված աշխատանքներ են տարվում՝ ուղղված էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքների արդիականացմանը։
Քանի որ նախկինում հենասյուները գտնվում էին բնակիչների տնամերձ հողակտորների տարածքում, դժվարություններ էին առաջանում վթարային իրավիճակներում աշխատանքներ իրականացնելիս։ Կային տարածքներ, որ փակ էին, և տեխնիկա մոտեցնելը բավականին բարդ էր։ Այսօր այդ խնդիրը լուծված է։ Օդային գծերը կառուցվում են ճանապարհի եզրով, ինչի շնորհիվ վթարավերականգնողական աշխատանքները ավելի արագ և անվտանգ կլինեն։
Մեկ առավելություն ևս՝ նոր օդային գծերը կառուցվում են ոչ թե բաց հաղորդալարերով, այլ սիփ տիպի փակ, մեկուսացված հաղորդալարերով, որոնք կապահովեն առավել անվտանգ էներգամատակարարում։
https://youtu.be/1jGqUhlKOlo
Մասնավորապես, Էջմիածնի շրջանում վերակառուցվել է թվով 6 օդային գիծ․ փոխարինվել է 4000 մալուխային ու 14000 մ օդային գիծ, որոնք սնում են 19 գյուղ։
Հիմնանորոգման է ենթարկվում Ակադեմիրա 10 կիլովոլտ օդային գիծը, որը անմխիթար վիճակում էր՝ երկար տարիների ինտենսիվ շահագործման պատճառով։
Աշտարակի, Բաղրամյանի ու Արմավիրի շրջաններում, ընդհանուր առմամբ, կառուցվել է 5 օդային գիծ, որոնցից սնվում է 11 գյուղ:
Առաջիկայում նախատեսված է վերակառուցել 14 օդային գիծ Ապարանի, Թալինի, Կոշի եւ այլ շրջաններում, փոխարինել ավելի քան 26.000 մ օդային գիծ, որից սնվում է մոտ 50 գյուղ ու բնակավայր:
Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ներդրումները 2024թ.-ի ընթացքում կազմել են ավելի քան 40 մլրդ դրամ, իսկ 2025թ.-ին կկազմեն ավելի քան 47 մլրդ դրամ:
Հաստատվել է Ընկերության առաջիկա տասը տարիների ներդրումային ծրագիրը, որի արժեքը 305, 424 մլն դրամ է: Այս գումարն ուղղվելու է ցանցերի վերազինմանն ու արդիականացմանը, ցանցին նոր սպառողների միացմանը, առեւտրային հաշվառման համակարգի եւ սմարթ հաշվիչների ներդրմանը:
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/24 22:00
Մարտի 24-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/24 19:19
Մարտի 24-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 24-ի կարևոր լուրերը
2026/03/24/ 22:00 -
Մարտի 24-ի բիզնես լուրերը
2026/03/24/ 19:19 -
Իրանի գերագույն առաջնորդը համաձայնել է ԱՄՆ-ի հետ բանակցություններին
2026/03/24/ 19:05 -
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը
2026/03/24/ 18:16 -
Համաշխարհային էներգետիկ ճգնաժամը սրվում է. ինչ հետևանքներ կարող է ունենալ իրավիճակը
2026/03/24/ 17:14 -
Հայաստանը 39 մլն եվրո վարկ կստանա. միջոցները կուղղվեն արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի ստեղծմանը
2026/03/24/ 16:21 -
Լիբանանը Իրանի դեսպանին հայտարարել է պերսոնա նոն գրատա
2026/03/24/ 16:18 -
Ապրանքի վերադարձի դեպքում գործարքի ճշգրտումը կհեշտացվի
2026/03/24/ 16:06 -
Քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարներ ունեցող երկրների վարկանիշը. ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը
2026/03/24/ 14:57 -
ԵԱԶԲ-ն կանխատեսել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը Հայաստանում 2026 թվականի համար
2026/03/24/ 14:55
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 24, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 24, 2026 Թ․
GreenInvest.ai՝ ներդրում ծառի միջոցով
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 23, 2026 Թ․