ABNews

Ապրանքի վերադարձի դեպքում գործարքի ճշգրտումը կհեշտացվի

Լուրեր | 2026/03/24 12:06

Ապրանքի վերադարձի դեպքում գործարքի ճշգրտումը կհեշտացվի

Նախագիծը վերաբերում է հարկ վճարողների լայն շրջանակի։

Ապրանքի վերադարձի դեպքում գործարքի ճշգրտման հնարավորություն կսահմանվի բոլոր այն դեպքերում, երբ տվյալ ապրանքը ենթակա է վերադարձման։ Այս մասին ԱԺ նիստում հայտարարել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ ներկայացնելով Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։

Նրա խոսքով՝ ներկայում որոշ դեպքերում, օրինակ՝ պիտանելիության ժամկետ չունեցող ապրանքների վերադարձի ժամանակ, գործարքի ճշգրտում հնարավոր չէ, և այն ձևակերպվում է որպես հետվաճառք։

Սա, ըստ Հակոբյանի, խեղաթյուրում է գործարքի իրական տրամաբանությունը։

Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է, որ նման բոլոր դեպքերում հնարավոր կլինի իրականացնել գործարքի ճշգրտում՝ առանց այն վերաձևակերպելու որպես նոր վաճառք։

Նախագիծը վերաբերում է հարկ վճարողների լայն շրջանակի։

Փոփոխություններ են նախատեսվում նաև հարկային հաշիվների մասով։

Եթե հարկ վճարողը սխալ է լրացրել հարկային հաշիվը և այն չեղարկվում է, ապա նոր հարկային հաշիվ դուրս գրելիս ԱԱՀ գումարը հնարավոր կլինի հաշվանցել նույն հաշվետու ժամանակաշրջանում։

Սա թույլ կտա խուսափել լրացուցիչ տույժերից, որոնք ներկայում կարող են առաջանալ նման դեպքերում։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը