Քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարներ ունեցող երկրների վարկանիշը. ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը

Հայաստանի վերականգնվող ներքին քաղցրահամ ջրի պաշարները կազմում են 7 միլիարդ խորանարդ մետր։

Համաշխարհային բանկի՝ 2022 թվականի տվյալներով Բրազիլիան գլխավորում է քաղցրահամ ջրի խոշորագույն պաշարներ ունեցող երկրների վարկանիշը։

Երկիրն ունի մոտավորապես 5661 միլիարդ խորանարդ մետր քաղցրահամ ջուր։

Ռուսաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ մոտավորապես 4312 միլիարդ խորանարդ մետր քաղցրահամ ջրի պաշարներով: Հաջորդում են Կանադան (մոտավորապես 2850 միլիարդ խորանարդ մետր), Միացյալ Նահանգները (մոտավորապես 2818 միլիարդ խորանարդ մետր) և Չինաստանը (մոտավորապես 2813 միլիարդ խորանարդ մետր)։

Հայաստանի վերականգնվող ներքին քաղցրահամ ջրի պաշարները կազմում են 7 միլիարդ խորանարդ մետր։