Կապիտալի շուկայի զարգացման հեռանկարներ
Լուրեր |
Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ) գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանի և Աբու Դաբի ֆոնդային բորսայի խմբի գլխավոր տնօրեն Աբդուլա Սալեմ Ալ Նուամիի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը միտված է երկու բորսաների միջև փոխադարձ արդյունավետ համագործակցային հարաբերությունների հաստատմանը և ռազմավարական գործընկերության ամրապնդմանը։ Հուշագրի ստորագրմանը ներկա է գտնվել նաև Աբու Դաբիի ֆոնդային բորսայի գործառնական տնօրեն Սաքեր Ասլանը։
ՀՖԲ-ն կարևորում է փորձի փոխանակման անհրաժեշտությունը և գործընկերային ծրագրերի իրականացումը, որոնք կծառայեն Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը, և հնարավորություն կստեղծեն գտնելու ուղիներ, որպեսզի երկկողմանի բացվեն շուկաները օտարերկրյա պոտենցիալ ներդրողների համար: Բորսաների նպատակն է ներդնել մասնագիտական փորձը և համատեղ ծրագրերի միջոցով նպաստել մրցունակ կապիտալի շուկայի ստեղծմանը:
Այս գործընկերության միջոցով Հայաստանը, և մասնավորապես, Հայաստանի ֆոնդային բորսան նպատակ ունեն դառնալ Մերձավոր Արևելքի և Եվրոպայի դինամիկ շուկաները կապող կարևոր կամուրջ՝ նպաստելով փոխշահավետ ֆինանսական ծրագրերի իրականացմանը։
Հատկանշական է, որ մայիսին Աբու Դաբիում AIM Congress ամենամյա ներդրումային համաժողովի շրջանակում Հայաստանի ֆոնդային բորսայի ներկայացուցիչները հրավիրված էին Աբու Դաբիի ֆոնդային բորսա, որտեղ ծանոթացել են բորսայի գործառույթներին, նոր առևտրային հարթակի հնարավորություններին և փոխանակվել փորձով։
Համաժողովին հետևել են երկու բորսաների մասնագետների միջև տարբեր քննարկումներ և փորձի փոխանակմանն ուղղված հանդիպումներ, որոնցով էլ հիմք է դրվել այսօրվա փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը։
Կողմերը լիահույս են, որ համագործակցության այս նոր շրջափուլը կստեղծի նոր հնարավորություններ և աճի նախապայմաններ երկու բորսաների համար՝ ամրապնդելով վերջիններիս դիրքերը որպես ֆինանսական շուկայում առանցքային խաղացողների:
https://youtu.be/2GabfUiDKGs Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/19 14:58
Հանցավոր ծագում ունեցող 44 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Այս մասին հայտնում են ՔԿ-ից:
-
ՀՀ ավիացիան դեռ ԵՄ «սեւ ցուցակում» է, բայց եվրոպացիները վերջին այցի ժամանակ չեն գտել անվտանգության սպառնալիքներ. «Հետք»
2025/12/19/ 15:27 -
Կոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները
2025/12/19/ 15:10 -
Դեկտեմբերի 20-ին երթևեկության համար կբացվի Քանաքեռավանն Արաբկիր վարչական շրջանի հետ կապող «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհը
2025/12/19/ 15:06 -
TikTok-ը համաձայնագիր է կնքել ԱՄՆ-ում իր ակտիվները ամերիկացի ներդրողներին վաճառելու վերաբերյալ
2025/12/19/ 15:00 -
Հանցավոր ծագում ունեցող 44 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
2025/12/19/ 14:58 -
2025-ի 3-րդ եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 465 անձնագիր
2025/12/19/ 14:56 -
Մեր երիտասարդներից շատերը չափից ավելի գեր են կամ չափից ավելի հիմար. Պենտագոնի ղեկավար
2025/12/19/ 14:53 -
ԵՄ-ն 6 ամսով երկարաձգեց ՌԴ-ի դեմ բոլոր պատժամիջոցները
2025/12/19/ 14:49 -
Թրամփը հաստատել է ԱՄՆ պաշտպանական բյուջեն՝ 900 միլիարդ դոլարի չափով
2025/12/19/ 12:15 -
Ընդգծվել է ՀՀ–ի աճող դերը տեխնոլոգիական էկոհամակարգերում. քննարկում ԱՄՆ առաջատար ուղեղային կենտրոնների փորձագետների հետ
2025/12/19/ 11:51
Բաժանորդագրվել