Netflix-ը հեռացրել է իր հավելվածը Ռուսաստանի App Store-ից և Google Play-ից /լուսանկարներ/
Լուրեր |
Netflix հոսքային հարթակը հեռացրել է իր հավելվածը Ռուսաստանի App Store-ից և Google Play-ից։
Այժմ, երկու հարթակներում որոնման տողում ծառայության անունը մուտքագրելիս, հավելվածը չի ցուցադրվում, ուստի այն չեք կարող ներբեռնել։
Մարտի 6-ին Netflix-ը հայտարարեց, որ դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորված։ Մինչ այդ պարզ էր դարձել, որ ընկերությունը դադարեցրել է աշխատանքները ռուսական արտադրության նախագծերի վրա։ Դրանցից են Սվետլանա Խոդչենկովայի և Ֆյոդոր Բոնդարչուկի հետ «Աննա Կ» դրամատիկական սերիալը, Ալեքսանդր Պետրովի «Օղակը», Յուրի Բորիսովի հետ «Ոչ մի առանձնահատուկ բան» և Դարիա Ժուկի «Զատո» քրեական թրիլլերը։Դրանից զատ, ընկերությունը հրաժարվել է հեռարձակել 20 ռուսական հեռուստաալիքներ, որոնց պարտադիր հեռարձակումը Ռուսաստանի օրենսդրությամբ սահմանված է մարտի 1-ից։
Netflix-ը Ռուսաստանում հասանելի է դարձել 2016 թվականի սկզբին, իսկ ծառայության ռուսալեզու տարբերակը գործարկվել է 2020 թվականին։ Երկրում ծառայության օպերատորն է ՝ National Media Group-ը (NMG):
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/18 22:00
Մարտի 18-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/18 19:19
Մարտի 18-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ինչպես է կազմակերպվելու խաղողի մթերման գործընթացը այս տարի․ տեխնիկական վերազինումներ
2026/03/19/ 12:20 -
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արմենակ Արմենակյան փողոցում
2026/03/19/ 10:50 -
Մարտի 18-ի կարևոր լուրերը
2026/03/18/ 22:00 -
Մարտի 18-ի բիզնես լուրերը
2026/03/18/ 19:19 -
Կառավարիր ուղղությունը, ոչ թե իրավիճակը․ հարմարվողականության դերը բիզնես ոլորտում
2026/03/18/ 18:13 -
Արգենտինան դուրս է գալիս ԱՀԿ-ից. որն է պատճառը
2026/03/18/ 17:41 -
ԼՂ-ից տեղահանված 34,576 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն
2026/03/18/ 17:07 -
ԲՏԱ ոլորտում ընկերությունների թիվը հասել է 10,778-ի
2026/03/18/ 17:04 -
2025-ին Հայաստանի օդանավակայանները սպասարկել են 5.7 մլն ուղևոր
2026/03/18/ 16:15 -
Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. վարչապետը՝ արցախցիների մասին
2026/03/18/ 16:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 18, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 18, 2026 Թ․
AI NEWS | Էթիկա, ռազմական պայմանագրեր և նոր սերնդի մոդելներ․ լարված շաբաթ AI ոլորտում
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐՐԵ․ ՄԱՐՏԻ 17, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 17, 2026 Թ․