Սեպտեմբերի 11-ի միջազգային առևտրի վիճակագրական ամփոփումը
Լուրեր |
Նավթի գները նվազել են
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում սեպտեմբերի 10-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 3.53%-ով և կազմել 66.17 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 3.02%-ով և կազմել 69.59 դոլար:
Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):
NYMEX. Թանկարժեք մետաղների գներ
Նյու-Յորքի NYMEX բորսայում սեպտեմբերի 10-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.
Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.66%-ով և կազմել 2548.10 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.56%-ով և կազմել 28.79 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.05%-ով և կազմել 945.70 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):
LME. Գունավոր մետաղների գներ
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) սեպտեմբերի 10-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինը նվազել է 0.60%-ով և կազմել 2336.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.78%-ով և կազմել 9026.00 դոլար, կապարի գինն աճել է 0.10%-ով և կազմել 1955.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.02%-ով և կազմել 15741.00 դոլար, անագի գինը նվազել է 0.87%-ով և կազմել 30550.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.70%-ով և կազմել 2712.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 47707.98 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 24300.00 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա:
Ամերիկյան ինդեքսներ
ԱՄՆ ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 10-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.23%-ով և կազմել 40736.96 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.45%-ով և կազմել 5495.52 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.84%-ով և կազմել 17025.88 կետ:
Եվրոպական ինդեքսներ
Եվրոպական ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 10-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.96%-ով և կազմել 18265.92 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.24%-ով և կազմել 7407.55 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.78%-ով և կազմել 8205.98 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 915.60 կետ:
Աղբյուր՝ B24 Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/18 22:00
Մարտի 18-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/18 19:19
Մարտի 18-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 18-ի կարևոր լուրերը
2026/03/18/ 22:00 -
Մարտի 18-ի բիզնես լուրերը
2026/03/18/ 19:19 -
Կառավարիր ուղղությունը, ոչ թե իրավիճակը․ հարմարվողականության դերը բիզնես ոլորտում
2026/03/18/ 18:13 -
Արգենտինան դուրս է գալիս ԱՀԿ-ից. որն է պատճառը
2026/03/18/ 17:41 -
ԼՂ-ից տեղահանված 34,576 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն
2026/03/18/ 17:07 -
ԲՏԱ ոլորտում ընկերությունների թիվը հասել է 10,778-ի
2026/03/18/ 17:04 -
2025-ին Հայաստանի օդանավակայանները սպասարկել են 5.7 մլն ուղևոր
2026/03/18/ 16:15 -
Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. վարչապետը՝ արցախցիների մասին
2026/03/18/ 16:13 -
Հայ-իրանական «Ագարակ» անցման կետում այս պահին էական խնդիրներ չկան. ՊԵԿ նախագահ
2026/03/18/ 16:11 -
Գործազրկության մակարդակը Հայաստանում․ ինչու չի ստացվում աշխատանք գտնել
2026/03/18/ 15:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 18, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 18, 2026 Թ․
AI NEWS | Էթիկա, ռազմական պայմանագրեր և նոր սերնդի մոդելներ․ լարված շաբաթ AI ոլորտում
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐՐԵ․ ՄԱՐՏԻ 17, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 17, 2026 Թ․