Evoca-ն միացել է UBPay արագ դրամական փոխանցումների համակարգին
Լուրեր |
UBPay համակարգը հնարավորություն է տալիս ուղարկել կամ ստանալ գումար տարբեր արժույթներով։
Նոր համագործակցության արդյունքում փոխանցումները կլինեն ավելի պարզ և արագ։
Հաճախ կատարում ես փոխանցումնե՞ր ՀՀ տարածքում և դեպի այլ երկրներ կամ ստանում գումա՞ր, ուրեմն մեր նոր փոխանցումների համակարգը քեզ հաստատ դուր կգա։
Evocabank-ը միացել է UBPay արագ դրամական փոխանցումների համակարգին, որի միջոցով ֆիզիկական անձինք կարող են գումար փոխանցել կամ ստանալ Հայաստանում և Հայաստանից դուրս՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո և ՌԴ ռուբլի արժույթներով։
Վճարային համակարգի սակագինը ցանկացած ուղղությամբ կազմում է 1%։ Եթե համակարգի ներսում կատարվում է արտարժույթի փոխարկում, միջնորդավճար չի գանձվում:
UBPay ծառայությունից կարող ես օգտվել Evocabank-ի ցանկացած մասնաճյուղում, ինչպես նաև EvocaTOUCH հավելվածում՝ փոխանցումներդ ցանկացած պահի և ցանկացած վայրից ավելի արագ ու հարմար կատարելու համար։
Բանկի մասնաճյուղերի հասցեները և աշխատանքային ժամերը կգտնես այստեղ։
Մեզ հետ քո ցանկացած ֆինանսական գործարք ավելի հեշտ է, հարմար ու ակնթարթային։
UBPay-ի մասին
UBPay դրամական փոխանցումների հայաստանյան վճարահաշվարկային համակարգը տրամադրում է դրամական փոխանցումների հետ կապված տեխնոլոգիական լուծումների հարթակ: Կազմակերպության առաքելությունն է՝ ապահովել պարզ և արագ դրամական փոխանցումների իրականացում ամբողջ աշխարհում:
Կայք՝ www.ubpay.am Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/04 22:00
Դեկտեմբերի 4-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
Լուրեր | 2025/12/04 20:20
Դեկտեմբերի 4-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվում Հայաստանում և աշխարհում
-
Դեկտեմբերի 4-ի բիզնես լուրերը
2025/12/04/ 22:00 -
Դեկտեմբերի 4-ի կարևոր լուրերը
2025/12/04/ 20:20 -
Ինչպես ազատվել ծանր մտորումներից և ավելի վստահ որոշումներ կայացնել
2025/12/04/ 19:00 -
Էդուարդ Հակոբյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվներ են ստեղծվել. ՊԵԿ-ը զգուշացնում է
2025/12/04/ 17:30 -
Բրյուսելի միակ նպատակը վնաս հասցնել Հայաստան-Ռուսաստան բարեկամական հարաբերություններին. Զախարովան՝ ՀՀ-ԵՄ էներգետիկ համագործակցության մասին
2025/12/04/ 16:51 -
ԱԺ-ն ընդունեց առողջության համընդհանուր ապահովագրության և պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման նախագծերը
2025/12/04/ 16:43 -
Ֆինանսավորման ավելացում, ներմուծման սահմանափակում․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/04/ 15:36 -
Խնդիրը կարգավորված է. «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն՝ ինտերնետ կապուղիներում արձանագրված տեխնիկական խափանումների մասին
2025/12/04/ 15:26 -
Ֆրանսիական Պրոպարկոյի մուտքը բանկի կապիտալ վստահության քվե է Ակբային և Հայաստանին
2025/12/04/ 14:24 -
Իտալիայի ոստիկանությունն աշխատանքի չարաշահման հետաքննության շրջանակներում փաստաթղթեր է պահանջել հանրահայտ նորաձևության տներից 14:11 • 04.12.25
2025/12/04/ 14:19
Բաժանորդագրվել