Մեկ շաբաթում ՆԳՆ փրկարար ծառայությունում գրանցվել է 493 դեպք
Լուրեր |
Տարբեր դեպքերի հետևանքով տուժել է 82 մարդ։
Հունվարի 26-ից փետրվարի 1-ը ՆԳՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 493 դեպք, որոնցից 138-ը դասվել են արտակարգ դեպքերի շարքին։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 65 հրդեհ, 38 ճանապարհատրանսպորտային պատահար, 12 ինքնասպանության փորձ և 11 թունավորման դեպք։ Գրանցվել է նաև 9 զինամթերքի հայտնաբերման դեպք։ Փլուզման և կեղծ ահազանգի դեպքերը եղել են 2-ական, պայթյունի և ձնաբքի՝ 1-ական։ Կենսապահովման կոմունալ համակարգերում վթարի և քարաթափման դեպքերը կազմել են 3-ական, մերկասառույցի դեպքերը՝ 4։
Միևնույն ժամանակ արձանագրվել է 144 կենցաղային կանչ, 28 հրդեհի ծագման սպառնալիք, 9 հրդեհի կեղծ կանչ և 161 այլ բնույթի դեպք։
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 139 դեպք։ Փրկարարները օգնություն են ցուցաբերել 227 քաղաքացու և անվտանգ տարածք են տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 149 տրանսպորտային միջոց։
Նախորդ շաբաթվա ընթացքում տարբեր դեպքերի հետևանքով տուժել է 82 մարդ, զոհվել՝ 6։ Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 6 քաղաքացի։
Տվյալները ցույց են տալիս, որ եղանակային պայմաններն ու ճանապարհային իրավիճակը շարունակում են էական ազդեցություն ունենալ արտակարգ դեպքերի թվի և փրկարարական միջամտությունների ծավալի վրա։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/30 20:20
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանույմ և աշխարհում։
Լուրեր | 2026/04/30 19:19
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
2026/04/30/ 20:20 -
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
2026/04/30/ 19:19 -
Եվրոպական միությունը 8,55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին
2026/04/30/ 18:39 -
Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ
2026/04/30/ 18:15 -
ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն
2026/04/30/ 18:12 -
Երևանը նախապատրաստվում է հնարավոր վարարումներին. մաքրվում են Գետառի և Ողջաբերդի հուները
2026/04/30/ 18:08 -
Տոնական շքերթ, օդապարիկներ և ուղղաթիռներ. Ինչպե՞ս է Երևանը նշելու աշխատավորի օրը
2026/04/30/ 17:45 -
Կվերացվի 300 հազար դրամի պետական տուրքը անտառատնկում իրականացնող կազմակերպությունների համար
2026/04/30/ 16:46 -
ՍԱՏՄ-ն ստուգումներ է սկսել «Ջերմուկ գրուպ»-ում
2026/04/30/ 16:43 -
Եվրախորհրդարանը բացարձակ մեծամասնությամբ ընդունեց Հայաստանին սատարող բանաձևը
2026/04/30/ 16:26
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․