Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» արգելոցի մուտքը կդառնա վճարովի
Լուրեր |
Տոմսերի վաճառքից ստացված միջոցները կուղղվեն «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի պահպանման և զարգացման ծրագրերին։
Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։
Նշվում է, որ դեռ նախորդ տարվանից հնավայրում իրականացվում են բարեկարգման և հարդարման աշխատանքներ՝ այցելուների համար տարածքն առավել հարմարավետ և մատչելի դարձնելու նպատակով։ Աշխատանքների շրջանակում կատարվել են տարածքի մաքրում, ընդհանուր բարեկարգում, զբոսաշրջային արահետների ձևավորում և հարդարում։
Հին և Նոր Խնձորեսկը կապող դժվարանցանելի հատվածներում կառուցվել են քարե և փայտե աստիճաններ, արահետները գծանշվել են և կահավորվել ուղղորդող ու տեղեկատվական ցուցանակներով։ Այս քայլերը նպատակ ունեն բարձրացնել այցելուների անվտանգությունն ու կողմնորոշման հնարավորությունները։
Միաժամանակ մեկնարկել են հողային աշխատանքներ տեղեկատվական մոդուլային կենտրոնի տեղադրման համար։ Ինֆորմացիոն կենտրոնը նախատեսված է այցելուներին համալիր ծառայությունների մատուցման համար, այդ թվում՝ զբոսավարական, պահպանության և անվտանգության ուղղություններով։
ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հաղորդագրության համաձայն՝ բարեկարգման և հարդարման աշխատանքների ավարտից հետո արգելոցի մուտքը կդառնա վճարովի, իսկ տոմսերի վաճառքից ստացված միջոցները կուղղվեն «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի պահպանման և զարգացման ծրագրերին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/30 20:20
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանույմ և աշխարհում։
Լուրեր | 2026/04/30 19:19
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
2026/04/30/ 20:20 -
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
2026/04/30/ 19:19 -
Եվրոպական միությունը 8,55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին
2026/04/30/ 18:39 -
Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ
2026/04/30/ 18:15 -
ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն
2026/04/30/ 18:12 -
Երևանը նախապատրաստվում է հնարավոր վարարումներին. մաքրվում են Գետառի և Ողջաբերդի հուները
2026/04/30/ 18:08 -
Տոնական շքերթ, օդապարիկներ և ուղղաթիռներ. Ինչպե՞ս է Երևանը նշելու աշխատավորի օրը
2026/04/30/ 17:45 -
Կվերացվի 300 հազար դրամի պետական տուրքը անտառատնկում իրականացնող կազմակերպությունների համար
2026/04/30/ 16:46 -
ՍԱՏՄ-ն ստուգումներ է սկսել «Ջերմուկ գրուպ»-ում
2026/04/30/ 16:43 -
Եվրախորհրդարանը բացարձակ մեծամասնությամբ ընդունեց Հայաստանին սատարող բանաձևը
2026/04/30/ 16:26
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․