Փետրվարի 2-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Իրան – ԱՄՆ միջուկային բանակցություններ
• Թեհրանն ու Վաշինգտոնը կարող են վերսկսել միջուկային գործարքի շուրջ բանակցությունները, եթե ԱՄՆ բանակցային թիմը առաջնորդվի նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշմամբ։ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին նշել է, որ հնարավոր է «հավասար և արդար գործարք», որը կհաստատի՝ Իրանը միջուկային զենք չունի։
Թրամփի հումորային հայտարարությունը
• Դոնալդ Թրամփը ընթրիքի ընթացքում կատակով խոսել է Կանադան, Գրենլանդիան և Վենեսուելան ԱՄՆ-ին միացնելու մասին՝ նշելով, որ Կանադան կարող է դառնալ 51-րդ, Գրենլանդիան՝ 52-րդ, իսկ Վենեսուելան՝ 53-րդ նահանգը։
Հայաստան – Հնդկաստան ռազմական համագործակցություն
• Պաշտոնական այցով Հայաստանում է Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակությունը։ Վերջին տարիներին կողմերը ստորագրել են շուրջ 1.5 միլիարդ դոլարի ռազմատեխնիկական համաձայնագրեր։
Բնական աղետ Մարոկկոյում
• Մարոկկոյի հյուսիս-արևելքում ուժեղ անձրևների հետևանքով Էլ Կասր էլ-Կեբիր քաղաքի շրջակայքից տարհանվել է մոտ 20 հազար մարդ։
Թուրքիա – Իսրայել հռետորաբանություն
• Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել է, որ Էրդողանի և Նեթանյահուի միջև կոշտ հայտարարությունները հիմնականում քաղաքական են և չեն արտացոլում իրական մտադրություններ։
Հացահատիկի մատակարարում Հայաստան
• Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն՝ 1746 տոննա ընդհանուր քաշով։ Ընդհանուր առմամբ արդեն տեղափոխվել է մոտ 19 900 տոննա հացահատիկ։
Ավտովթար Թուրքիայում
• Անթալիայում ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 8 մարդ, ևս 26-ը ստացել են վնասվածքներ, մի մասը՝ ծանր։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/30 20:20
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանույմ և աշխարհում։
Լուրեր | 2026/04/30 19:19
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
2026/04/30/ 20:20 -
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
2026/04/30/ 19:19 -
Եվրոպական միությունը 8,55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին
2026/04/30/ 18:39 -
Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ
2026/04/30/ 18:15 -
ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն
2026/04/30/ 18:12 -
Երևանը նախապատրաստվում է հնարավոր վարարումներին. մաքրվում են Գետառի և Ողջաբերդի հուները
2026/04/30/ 18:08 -
Տոնական շքերթ, օդապարիկներ և ուղղաթիռներ. Ինչպե՞ս է Երևանը նշելու աշխատավորի օրը
2026/04/30/ 17:45 -
Կվերացվի 300 հազար դրամի պետական տուրքը անտառատնկում իրականացնող կազմակերպությունների համար
2026/04/30/ 16:46 -
ՍԱՏՄ-ն ստուգումներ է սկսել «Ջերմուկ գրուպ»-ում
2026/04/30/ 16:43 -
Եվրախորհրդարանը բացարձակ մեծամասնությամբ ընդունեց Հայաստանին սատարող բանաձևը
2026/04/30/ 16:26
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․