ԱրարատԲանկի ռազմավարական գործընկերությամբ՝ 4090 հիմնադրամն ամփոփել է 5-ամյա գործունեությունը
Լուրեր |
ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ տեղի ունեցավ «4090 Բարեգործական» հիմնադրամի՝ «Պատմություն և ջազ» խորագրի ներքո անցկացվող ամփոփիչ միջոցառումը:
Շուրջ հինգ տարի երկու կառույցների միջև համագործակցությունը օգնել է ապրել և ապրեցնել՝ պատերազմից հետո կյանքը վերագտած հերոսներին։
Հիմնադրամի շահառու հանդիսացող տղաների կյանքում տարիներ առաջ երաժշտություն չկար։ Փոխարենը պատերազմ էր, կորուստ ու երկար լռություն։ Միջոցառման սկզբում պատերազմի մասնակից մի քանի տղաներ բեմից պատմել են անցած ճանապարհի մասին և, թե ինչպես է կրթությունը փոխել իրենց կյանքի որակը։

Գործունեության 5 տարիների ընթացքում հիմնադրամն ունեցել է 172 շահառու և ավելի քան 100 նախագիծ։
«Մենք արդեն կարող ենք հպարտորեն ասել, որ հասել ենք մեր նպատակին և կարողացել ենք իրականացնել մեր առաքելությունը, այն է՝ փոխել պատերազմի մասնակից տղաների կյանքի որակը՝ կրթության միջոցով։ ԱրարատԲանկի դերը մեր հիմնադրամի գործունեության մեջ անկրկնելի էր, վստահ էինք մեր քայլերում, քանի որ գիտեինք, որ ունենք ռազմավարական գործընկեր», - նշում է «4090 Բարեգործական» հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Փահլևանյանը։
«Ամենակարևորը՝ տղաները հավատացին իրենց ուժերին, կարողացան կառուցել իրենց ընտանիքները, իրենց ապագա կարիերան։ Առանց մեր գործընկերոջ, առանց թիմային արդյունքի մենք որևիցե արդյունքի չէինք հասնի, և մեր տղաներն էլ փաստացի տեսան, թե ինչպես կարելի է թիմային աշխատանքով ահռելի աշխատանք ապահովել»,- բանկի հետ համագործակցությունը կարևորեց «4090 Բարեգործական» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մերի Մամիկոնյանը։

Հինգ տարիների ընթացքում հիմնադրամի կողմից բազմաթիվ մեծ ու փոքր բարեգործական միջոցառումներ են իրականացվել։ Հավաքագրված յուրաքանչյուր դրամ ուղղվել է հերոս տղաների կրթավճարների տրամադրմանը, վերածվել՝ կրթության, մասնագիտության ու ապագայի։ Եվ այս ճանապարհին հիմնադրամի կողքին է եղել ԱրարատԲանկը՝ որպես ռազմավարական գործընկեր, որպես վստահելի կառույց, որը հավատում է, որ կրթությունը վերելք է…
«Միշտ գտնվում են շնորհալի կառույցներ, հասարակական կազմակերպություններ, որոնք մեծ ջանքեր են գործադրում՝ արժեքներ ստեղծելու համար։ Ի պատիվ ԱրարատԲանկի, բանկն ընդամենը փորձում է իր համեստ մասնակցությամբ նման նախագծերի կողքին լինել։ Տղաներն այս տարիների ընթացքում ավարտել են բուհերը, սկսել են փորձառություն ձեռք բերել, իրականացնել նպատակները, և մենք հույս ունենք, որ նրանց մասնակցությամբ ավելի ամուր, ավելի արժեքավոր հասարակություն կունենանք», - նշել է ԱրարատԲանկի Վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։

«4090 Բարեգործական» հիմնադրամի հետ համագործակցությունը ռազմավարական էր, ինչը նշանակում է, որ ԱրարատԲանկը մշտապես կանգնած է եղել հիմնադրամի կողքին և մասնակցելով ծրագրերին՝ ապահովել 4-օրյա և 44-օրյա պատերազմների մասնակից տղաների կրթավճարները բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում։ Այսօր նրանք գրանցել են բազում հաջողություններ տարբեր ոլորտներում, ունենք շահառու, որը զբաղվում է գինեգործությամբ, մեկ այլ շահառու իր հեղինակած գրքի շնորհանդեսն է կազմակերպել, երրորդը՝ շուտով ոսկերչական լաբորատորիա կբացի դպրոցներից մեկում, և այս շղթան շարունակական է լինելու»,- նշում է ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։
Երեկոյի թերևս ամենահուզիչ ու ամենաանսպասելի պահը՝ պատմությունն է այն մասին, թե ինչպես է պատերազմից հետո սերը փոխում մարդու կյանքը։ Շահառուներից մեկի՝ պատերազմի դաշտում վիրավորված Հարությունի և Արփիի սերը հենց դահլիճում նոր կարգավիճակ ստացավ․ Հարությունը ամուսնության առաջարկ արեց իր սիրելիին։

Հանդիսատեսին անկրկնելի զգացողություններ պարգևեց Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ անվանի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի և Մաշա Մնջոյանի մասնակցությամբ։ Միջոցառման ավարտին բեմ բարձրացան նաև կյանքի նոր ճանապարհով ընթացող տղաները։ Նպատակը կատարված է, բարձունքը՝ հաղթահարված։ Հիմնադրամն ամփոփում է գործունեությունը, սակայն հայրենի հողը պահած տղաներն այսուհետ հայրենիքը զարգացնելու և վեր հանելու նոր բարձունքներ են նախանշում։
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/02 14:27
Մեկ շաբաթում ՆԳՆ փրկարար ծառայությունում գրանցվել է 493 դեպք
Տարբեր դեպքերի հետևանքով տուժել է 82 մարդ։
-
Tsaghkadzor Hills․ նոր և ժամանակակից համալիր
2026/02/02/ 18:00 -
ԱրարատԲանկի ռազմավարական գործընկերությամբ՝ 4090 հիմնադրամն ամփոփել է 5-ամյա գործունեությունը
2026/02/02/ 16:44 -
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության տնտեսական ներուժը
2026/02/02/ 16:34 -
Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» արգելոցի մուտքը կդառնա վճարովի
2026/02/02/ 16:30 -
Կտրուկ շրջադարձ` թանկարժեք մետաղների շուկայում․ ինչու են ոսկին ու արծաթը էժանանում
2026/02/02/ 15:30 -
Հայ եկեղեցին նշում է Սուրբ Ատոմյանց հիշատակության օրը
2026/02/02/ 15:17 -
Տնտեսական աճը կայուն չէ և չի նպաստում երկարաժամկետ պոտենցիալի բարձրացմանը. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2026/02/02/ 15:14 -
Մեկ շաբաթում ՆԳՆ փրկարար ծառայությունում գրանցվել է 493 դեպք
2026/02/02/ 14:27 -
Վենեսուելան իրականացրել է հեղուկացված նավթագազի առաջին արտահանման մատակարարումը
2026/02/02/ 13:11 -
Սթեյբլքոյնները Դավոսից հետո․ փորձից դեպի հիմնարար ենթակառուցվածք. ինչ է սա նշանակում Հայաստանի համար
2026/02/02/ 12:35
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Tsaghkadzor Hills․ նոր և ժամանակակից համալիր
ԱրարատԲանկի ռազմավարական գործընկերությամբ՝ 4090 հիմնադրամն ամփոփել է 5-ամյա գործունեությունը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 1, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 31, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 30, 2026 Թ․