Տնտեսական աճը կայուն չէ և չի նպաստում երկարաժամկետ պոտենցիալի բարձրացմանը. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Լուրեր |
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին։
Այսպես.
- 2025թ. տարեկան տվյալներով արձանագրվել է տնտեսական ակտիվության բավական բարձր աճի տեմպ։ ՏԱՑ-ը կազմել է 9.1%՝ շուրջ 1.1 տոկոսային կետով բարձր լինելով 2024թ. ցուցանիշից։ Աճի տեմպը հիմնականում արագացել է տարեվերջին՝ պայմանավորված արդյունաբերության վերականգնմամբ, ինչն էլ իր հերթին պայմանավորված է եղել ոսկու վերաարտահանման ակտիվացմամբ։ Այսինքն՝ ՀՀ տնտեսական ակտիվության դինամիկան շարունակում է պայմանավորված լինել արտաքին գործոններով։
- Արդյունաբերության աճի տեմպն արագացել է տարեվերջին՝ հիմնականում պայմանավորված ոչ կայուն գործոններով: Արդյունաբերության ոլորտի աճի տեմպը տարեվերջին էականորեն արագացել է՝ դեկտեմբերին հասնելով 38.6%-ի։ Սակայն այդ աճի զգալի մասը՝ շուրջ 19.9 տոկոսային կետը, նոյեմբեր ամսվա տվյալներով, պայմանավորված է «հիմնական մետաղների արտադրություն» ենթաոլորտի շուրջ 2.9 անգամ աճով։ Վերջինս հիմնականում արտացոլում է ոսկու վերաարտահանման աճը, ինչը բնականաբար կայուն երևույթ չէ, և կարող է չեզոքանալ ՀՀ տնտեսությունից անկախ գործոնների հետևանքով։ Հետևաբար, այս տեսակի տնտեսական աճը կայուն չէ և չի նպաստում երկարաժամկետ պոտենցիալի բարձրացմանը։
- ՀՀ պետական բյուջեն շարունակում է էականորեն շեղվել պլանավորվածից։ Թեև պետական բյուջեի եկամուտները գերակատարվել են, իսկ հարկային եկամուտները հավաքագրվել են գրեթե պլանավորվածի չափ, այնուամենայնիվ պետական բյուջեի պակասուրդը շուրջ 30.6%-ով շեղվել է պլանավորվածից՝ ծախսերի բարձր թերակատարման հետևանքով: Բյուջեի կապիտալ ծախսերի կատարողականը նախորդ տարիների համեմատ բարելավվել է, ինչը հիմնականում պայմանավորված է ՊՆ ծախսերի մեծ կշռով։ Պետական բյուջեի առավել մանրամասն ուսումնասիրություն հնարավոր կլինի իրականացնել բյուջեի տարեկան հաշվետվության հրապարակումից հետո։
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով` https://shorturl.at/OQgK7 ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/30 20:20
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանույմ և աշխարհում։
Լուրեր | 2026/04/30 19:19
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
2026/04/30/ 20:20 -
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
2026/04/30/ 19:19 -
Եվրոպական միությունը 8,55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին
2026/04/30/ 18:39 -
Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ
2026/04/30/ 18:15 -
ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն
2026/04/30/ 18:12 -
Երևանը նախապատրաստվում է հնարավոր վարարումներին. մաքրվում են Գետառի և Ողջաբերդի հուները
2026/04/30/ 18:08 -
Տոնական շքերթ, օդապարիկներ և ուղղաթիռներ. Ինչպե՞ս է Երևանը նշելու աշխատավորի օրը
2026/04/30/ 17:45 -
Կվերացվի 300 հազար դրամի պետական տուրքը անտառատնկում իրականացնող կազմակերպությունների համար
2026/04/30/ 16:46 -
ՍԱՏՄ-ն ստուգումներ է սկսել «Ջերմուկ գրուպ»-ում
2026/04/30/ 16:43 -
Եվրախորհրդարանը բացարձակ մեծամասնությամբ ընդունեց Հայաստանին սատարող բանաձևը
2026/04/30/ 16:26
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․