Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայի շարունակական ներդրումները Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման մեջ
Լուրեր |
2022-2023 թթ.՝ 49.1 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով ՀԱԱ Հայաստանի տնտեսությունում, 23.8 միլիարդ ՀՀ դրամի վճարումներ պետական բյուջե, 1.91 միլիարդ ՀՀ դրամի ընդհանուր ներդրումներ, շուրջ 4075 աշխատատեղ։
«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիան» ներկայացրել է տնտեսական և սոցիալական ազդեցության գնահատման արդյունքները 2022-2023 թթ. ընթացքում: «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ընկերության իրականացրած ուսումնասիրությունն ընդգրկում է Կոկա-Կոլա համակարգի տնտեսական և սոցիալական ազդեցությունը Հայաստանում՝ ներկայացնելով ընկերության ներդրումների հիմնական ուղղություններն ու ոլորտները, ինչպես նաև դրանց ազդեցությունը:
Վերջին երկու տարիները (2022-2023 թթ.) «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ի համար հատկանշական են եղել նորարարություններով և կայուն զարգացում ապահովելու հանձնառությամբ:
Անընդհատ փոփոխվող միջավայրում հարմարվելու և զարգանալու կարողությունը վճռորոշ է եղել ընկերության համար՝ հաղթահարելու այսօրվա գործարար միջավայրի դժվարությունները:
Հետազոտության մեջ նշվում է, որ 2022-2023 թթ. ընթացքում «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա»-ի կողմից ստեղծված ուղղակի ՀԱԱ-ի յուրաքանչյուր 1 ՀՀ դրամի դիմաց Հայաստանի տնտեսությունում ստեղծվել է լրացուցիչ 1.2 ՀՀ դրամ անուղղակի և ածանցյալ ՀԱԱ: Ընկերության գնահատմամբ 2022-2023 թթ. «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա»-ն ստեղծել է 49.1 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր գումարով ՀԱԱ Հայաստանի տնտեսությունում՝ ներառյալ անուղղակի և ածանցյալ ազդեցությունները:
https://youtu.be/PgGNwcZxdiI
Վերը նշված ժամանակահատվածում «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա»-ի գնումների 41%-ը կազմակերպվել է Հայաստանի տնտեսության ներսում: Տեղական մատակարարների և առևտրային գործընկերների հետ «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա»-ի անմիջական համագործակցության արդյունքում ստեղծվել է 17.8 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր գումարով 1-ին կարգի մատակարարների շղթայի անուղղակի ՀԱԱ: Մատակարարման ավելի լայն շղթայի միջոցով ստեղծվել է 3.9 միլիարդ ՀՀ դրամ անուղղակի ՀԱԱ:
- Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել մեր «Աճի Ուղուն» համապատասխան, ինչպես նաև սպառողների կարիքները բավարարելու մեր առաքելությանը համահունչ: Տեխնոլոգիաների, նորարարության և ռազմավարական գործընկերության ոլորտներում ընկերության ստանձնած հանձնառության արդյունքում իրականացված զգալի ներդրումները ընդլայնեցին մեր հնարավորությունների շրջանակը: 2023 թ․-ի կայուն զարգացման մեր ցուցանիշները լայն տարածում ստացան. սոցիալական և կառավարման չափանիշներից ելնելով արժանացանք բարձր գնահատականի և «Կոկա-Կոլա ՀԲՔ Խումբը» ճանաչվեց որպես ըմպելիքներ արտադրող աշխարհի ամենակայուն ընկերությունը՝ համաձայն 2023 թ․-ի Դոու Ջոնսի կայուն զարգացման ինդեքսի,- նշեց ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Սահակյանը:
Ըստ հետազոտության, «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայի» ներդրումը մեծ է նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում՝ շուրջ 42.3 միլիոն ՀՀ դրամ համայնքային զարգացման ծրագրերում:
«Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը ընկերության մշակույթի անբաժանելի մասն է: «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա»-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարությունը հիմնված է երեք առանցքային սկզբունքների վրա.
Թափոնների կառավարում. նախագծին մասնակցել է ընդհանուր 100 դպրոց և 5,004 աշակերտ: Հավաքվել է 4,835 կգ պլաստիկ և 8,331 կգ թղթի թափոն:
Երիտասարդների զարգացման համար հնարավորությունների ընդլայնում. 2022-2023 թթ. կյանքի և բիզնես հմտությունների բարելավմանն ուղղված դասընթացներին մասնակցել է ընդհանուր 13,776 երիտասարդ:
Համայնքների բարեկեցություն. 2022-2023 թթ. ընթացքում իրականացվել է տոնական տրամադրություն հաղորդող «Կոկա-Կոլա Ամանորյա Քարավան» նախաձեռնությունը՝ «Աշխարհին շատ սանտաներ են պետք» խորագրով, որին մասնակցել է շուրջ 3,300 երեխաներ: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հունվարի 4-ի կարևոր լուրերը
2026/01/04/ 20:20 -
Ռազմավարության մշակում՝ փոփոխական ժամանակներում․ ինչպես պահպանել գործնական կայունությունը
2026/01/04/ 17:35 -
Հունվարի 3-ի կարևոր լուրերը
2026/01/03/ 20:20 -
Երկարաժամկետ արձակուրդների հնարավոր վտանգը․ էմոցիոնալ ու ֆիզիկական դժվարություններ
2026/01/03/ 17:23 -
Խմբային տուրերի պահանջարկը դեպի Հայաստան նվազել է ավիատոմսերի գների աճի պատճառով. ՌՍՏ
2026/01/03/ 13:00 -
Հունվարի 2-ի կարևոր լուրերը
2026/01/02/ 20:27 -
Իսկական առաջնորդ դառնալու ճանապարհը․ ինքնության բացահայտում
2026/01/02/ 18:45 -
Կալանավորվել է Մեղրիի մաքսակետի ղեկավարը
2026/01/02/ 14:22 -
Հունվարի 1-ից ԵԱՏՄ երկրներում փոխվում են ալկոհոլի և ծխախոտի դրույքաչափերը
2026/01/02/ 14:18 -
Հունվարի 1-ի կարևոր լուրերը
2026/01/01/ 20:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 2025 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 1, 2026 Թ.