Հիմա Վրաստանում ոչ մի բեռնատար կանգնած չէ․ ՀՀ Էկոնոմիկայի նախարար
Լուրեր |
Նա անդրադարձել է նաև տեղեկություններին, ըստ որոնց՝ Վրաստանում հերթում կանգնած հայ վարորդները բոյկոտել են
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցրել է, որ Վրաստանի տարածքում հայկական բեռնատարների կուտակման հարցը լուծված է, և այս պահին մեքենա կանգնած չկա։
«Եթե դուք կարծում եք, որ այդ հարցը պետությունը չի լուծել, այդպես մտածեք, մենք խնդիր չունենք, որ դա վերցնենք մեր վրա։ Մեզ համար կարևոր է եղել, որ չլինի այնտեղ մեքենա կանգնած և չկա այնտեղ մեքենա կանգնած, այդ հարցը լուծվել է»,– կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է նախարարը։
Նա անդրադարձել է նաև տեղեկություններին, ըստ որոնց՝ Վրաստանում հերթում կանգնած հայ վարորդները բոյկոտել են՝ հրաժարվելով լրացուցիչ գումար վճարել վրացի մաքսավորներին, ինչից հետո վերջիններս ընդառաջ են գնացել։
Հարցին՝ հաստատվե՞լ է արդյոք տեղեկությունը, որ վրացի մաքսավորները կաշառք են պահանջել հայ վարորդներից, Պապոյանը պատասխանել է․
«Ոչ մեկ չեկավ հաստատեր դա։ Ես այդ հարցով դիմել էի, խնդրեցի, որ գոնե մեկ հոգի գա, այդպես էլ մեկ քաղաքացի չհայտնվեց Հայաստանում, որ կգար ու կասեր»։
Նախարարը նաև նշել է, որ հայկական ապրանք արտահանողների հետ կապված խնդիրները երբեմն կրկնվում են, քանի որ դրանք Հայաստանի վերահսկողությունից դուրս են։
«Լինում է այդպես, որովհետև այդ խնդիրը մեզնից դուրս է։ Եղբայրական երկրներ ենք, դրա համար էլ գնում ենք, հասնում ենք Թբիլիսի, կամ իրենք գալիս են այստեղ ու խնդիրը լուծվում է»,– ասել է Պապոյանը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Այս պահին ծանր դեպքեր չկան. ԱՆ-ն՝ Բյուրեղավանի դեպքերի մասին
2026/04/22/ 17:06 -
Ի՞նչ կարող ենք անել այսօր հանուն վաղվա. Երկրի օրը՝ որպես գործողության ուղեցույց
2026/04/22/ 16:56 -
ԵՄ-ը նախատեսում է 131 մլրդ եվրո հատկացնել սպառազինությամբ ՌԴ-ին գերազանցելու համար
2026/04/22/ 16:37 -
Հնարավորինս զերծ մնալ ջրօգտագործումից․ Բյուրեղավանում մի քանի ժամում 30-ից ավելի կանչ է գրանցվել նույն գանգատներով
2026/04/22/ 16:32 -
ChatGPT-ում գովազդի նոր դարաշրջան․ ինչ կերպ է այժմ գործելու վճարումը
2026/04/22/ 16:20 -
ԿԸՀ-ում այս պահին կա երեք առաջադրում, ներկայացման վերջնաժամկետը՝ ապրիլի 23-ը
2026/04/22/ 16:13 -
Հայաստանը ԵՄ-ին անդամակցելուց կկորցնի ՀՆԱ-ի 23 %-ը. ՌԴ ԱԽ
2026/04/22/ 15:38 -
Գործարկվել է «Stugel.am» հարթակը՝ ապատեղեկատվության ստուգման գործիքներով
2026/04/22/ 15:34 -
ՀՀ–ն բախվում է կլիմայի փոփոխության լուրջ հետևանքների․ ՀՀ նախագահ
2026/04/22/ 15:32 -
Ինչ ազդեցություն ունի մաքուր էներգիան Եվրոպայում․ Euronews-ի հաշվարկները
2026/04/22/ 15:18
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․