ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
Երկարաձգվել է «Մեղրիի սահմանային անցակետի» դրամաշնորհային համաձայնագրի ժամկետը
Երկարաձգվել է «Մեղրիի սահմանային անցակետի» կառուցման դրամաշնորհային համաձայնագրի ժամկետը։ Ծրագրի համար ներգրավվել են ՎԶԵԲ-ի 10.6 մլն եվրո վարկային միջոցներ և ԵՄ-ի 10.52 մլն եվրո դրամաշնորհ։ ՀՀ կառավարությունը համաֆինանսավորելու է շուրջ 2.1 մլն եվրո ԱԱՀ-ի ծախսերը։
Քաջարան–Ագարակ ճանապարհի կառուցման համար 88 հողամաս հանրային գերակա շահ են ճանաչվել
Քաջարան–Ագարակ մոտ 32 կմ ճանապարհահատվածի կառուցման համար Մեղրի համայնքի Տաշտուն, Լիճք և Մեղրի բնակավայրերում գտնվող 88 հողամաս ընդգրկվել են օտարման գոտում։ Օտարման գործընթացը պետք է սկսվի մինչև 2026 թվականի դեկտեմբերի 1-ը։
Ավելի քան 623 հազար քաղաքացու կենսաթոշակը կբարձրանա
623,353 քաղաքացու կենսաթոշակը կբարձրանա 10 հազար դրամով և ավելի, իսկ շուրջ 39,594 անձի կենսաթոշակը կավելանա մոտ 8500 դրամով։ Կբարձրանան նաև հաշմանդամություն ունեցող անձանց նպաստները՝ 10 հազար դրամով։
Միգրանտների 80%-ը դրական է գնահատում վերաբերմունքը Հայաստանում
Միգրացիայի միջազգային կազմակերպության ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանում հարցված միգրանտների 80%-ը դրական է գնահատում իրենց նկատմամբ վերաբերմունքը։ Միևնույն ժամանակ մոտ 40%-ը աշխատում է առանց գրավոր պայմանագրի կամ աշխատանքի թույլտվության։
Էլեկտրամոբիլների գույքահարկը կնվազի
Հայաստանում էլեկտրամոբիլների գույքահարկը կհաշվարկվի շարժիչի կայուն հզորության ցուցիչի հիման վրա։ Կարգավորումը վերաբերում է մոտ 20 հազար ֆիզիկական և շուրջ 4000 իրավաբանական անձանց։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
ԱՄՀ-ն զգուշացնում է համաշխարհային տնտեսության համար ռիսկերից
Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի պատերազմը կարող է լուրջ փորձություն դառնալ համաշխարհային տնտեսության համար՝ ազդելով էներգակիրների գների, տնտեսական աճի և գնաճի վրա։
Իրանի շուրջ հակամարտության պատճառով չեղարկվել է 23 հազար չվերթ
Հակամարտության հետևանքով ավիաընկերությունները չեղարկել են շուրջ 23,000 չվերթ։ Միայն մեկ օրում բրիտանական ավիաընկերությունների բաժնետոմսերի արժեքը նվազել է ավելի քան 845 մլն ֆունտով։
Չինաստանը 44 մլրդ դոլար կներդնի պետական բանկերում
Չինաստանը նախատեսում է 44 մլրդ դոլար ներդնել պետական բանկերում՝ ֆինանսական համակարգը կայունացնելու և տեխնոլոգիական ընկերությունների ֆինանսավորումը մեծացնելու նպատակով։
ԵՄ-ում գազի և նավթի մատակարարումների ռիսկ չեն տեսնում
ԵՄ երկրների ներկայացուցիչները հայտարարում են, որ Իրանի շուրջ զարգացումների ֆոնին ներկայում գազի և նավթի մատակարարումների համար լուրջ ռիսկեր չեն դիտարկվում։ Գազապահեստարանների լցվածության մակարդակը շարունակում է մնալ կայուն։

