Ներդրումային ոլորտն այսօր 05.06.2024
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Երեքշաբթի ամերիկյան ինդեքսները դրական են փակվել՝ Dow Jones Industrial Average-ն աճել է 0,36 %-ով հասնելով 38711,29 կետի։ S&P 500-ը ավելացել է 0,15%-ով հասնելով 5291,34 կետի։ S&P 500-ի ֆյուչերսները չորեքշաբթի ավելացել են 0,15%-ով։
Ճպոնական Nikkei 225-ը աճում է 0,19%-ով հասնելով 38523 կետի, կորեական KOSPI-ն ավելանում է 1,29%-ով հասնելով 2696,54 կետի, չինական Shanghai Composite-ը կրճատվում է 0,65%-ով հասնելով 3071,08 կետի։
Մակրոէկոնոմիկա
1․Գերմանիայում գործազրկության մակարդակը մայիսի արդյունքների համաձայն պահպանվել է 5,9%:
2. ԱՄՆ-ում արդյունաբերական պատվերների ծավալի դինամիկան մայիսի վերջին մնացել է 0,7% Ա/Ա, այն համընկել է կանխատեսման հետ։
3․ World Gold Council-ի (WGC) տվյալների համաձայն, համաշխարհային կենտրոնական բանկերը ապրիլին 3,7 տոննայով ավելացրել են իրենց պահուստներում ոսկու ծավալը։
Հանքարդյունաբերական շուկաներ
Այսօր ոսկու գինը բարձրանում է, մեկ ունիցայի դիմաց վաճառվելով $2329,50։ Երեքշաբթի նավթային գնանշումները նվազել են։ Այժմ Brent ապրանքանիշի նավթի գինը մեկ բարելի դիմաց $77,5 է, WTI-ի գինը մեկ բարելի դիմաց $73,2։
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1․ Չինական էլեկտոմոբիլներ արտադրող՝ Nio, Li Auto, XPeng ընկերությունները մայիսին ավելացրել են մատակարարումները, ինչպես ամսական, այնպես էլ տարեկան կտրվածքով։ Nio-ն հայտարարել է, որ 2024 թվականի մայիսին առաքել է ռեկորդային՝ 20544 մեքենա (+31,5% Ա/Ա)՝ ավելի քան երեք անգամ ավել, քան 2023 թվակաի մայիսին։
Li Auto-ն առաքել է գնորդներին 35 հազար էլեկտրոմոբիլ, այսպիսով, մատակարարումները ավելացել են 35,8%-ով Ա/Ա և 23,9%-ով Տ/Տ։ XPeng-ը մայիսին վաճառել է 10146 մեքենա։ Տվյալ մակարդակը 8%-ով ավել է, քան ապրիլինը և 35%-ով ավել նախորդ տարվա մայիսից։
2․ Ներդրողների հետ հանդիպման ժամանակ Ozon-ի նեկայացուցիչները ի պատասխան ռեդոմիցիլացման վերաբերյալ հարցին, հաղորդել են, որ ռեդոմիցիլացման ժամկետներն ու ձևաչափը որոշվում են բաժնետերերի կողմից և այս պահին ընկերությունը չի կարող հստակ ժամկետներ տրամադրել։ Ոչ ռեզիդենտներից գնում դեռ չեն պլանավորում։ Նշվում է, որ բաժնետոմսերի մոտ 30%-ը պահվում է արևմտյան դեպոզիտարիաներում, իսկ մոտ 10%- ը НРД-ում։
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը․ Մակրոն
2026/05/05/ 12:55 -
Ինչու են բարձրացել վարկերի տոկոսադրույքները․ ԿԲ նախագահի պարզաբանումը
2026/05/05/ 12:37 -
ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 6.5%
2026/05/05/ 12:34 -
Հայաստանի մի շարք գետերում սպասվում է ջրի մակարդակի վտանգավոր բարձրացում
2026/05/05/ 12:04 -
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ․ Էկոնոմիկայի նախարար
2026/05/05/ 12:01 -
ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր
2026/05/05/ 11:59 -
Մակրոտնտեսական կայունությունը դարձել է Հայաստանի այցեքարտը գլոբալ ներդրումային քարտեզի վրա․ ԿԲ նախագահ
2026/05/05/ 11:38 -
Կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ Տեսչական մարմին
2026/05/05/ 11:36 -
Հայաստանը թևակոխել է խաղաղության, ժողովրդավարական ռեժիմի համախմբման նոր շրջան․ Անտոնիու Կոշտա
2026/05/05/ 11:32 -
ՀՀ-ԵՄ հարաբերությունները բարձրացնում ենք նոր մակարդակի․ վարչապետ
2026/05/05/ 11:28
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․