Թանկարժեք էֆեկտ․ 2024 թվականի տնտեսական աճի պատրանքը
Լուրեր |




Արդյունաբերական պատրանք
2024թ․ արդյունաբերական հատվածի թվացյալ հզորությունը քողարկում է տնտեսության հիմնարար թուլությունը։ Ինչպես երևում է երկրորդ գծապատկերում, 2023թ․ արտադրության աճ գրեթե չի գրանցվել։ Աճը սկսեց երևալ միայն 2024թ․ նոյեմբերին՝ զուգընթաց միլիարդավոր դոլարների ոսկու վերաարտահանման մեկնարկին, որը շարունակվեց մինչև 2024թ․ մարտ և ապահովեց Տնտեսական Ակտիվության Ցուցանիշի (ՏԱՑ) արտադրության աճի առյուծի բաժինը։ Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս աճ, սակայն այս աճի 90%-ը բաժին է ընկնում «ոսկու արդյունաբերությանը»՝ ըստ էության վերաարտահանման գործառնություններին, այլ ոչ թե իրական արդյունաբերական արտադրությանը։ Նշենք, որ 2024թ․ տարեսկզբից որոշակի վերադասավորման արդյունքում «ոսկու արդյունաբերությունն» արդեն իսկ քողարկված է «հիմնական մետաղների արդյունաբերության» հոդվածի ներքո։ Նշենք նաև, որ 2024թ․ առաջին կիսամյակում ընդհանուր արտահանման 71%-ը կազմել են թանկարժեք քարերի և մետաղների վերաարտահանումը՝ ստեղծելով արտահանման դիվերսիֆիկացման պատրանք։Արտահանման պատրանքային դիվերսիֆիկացիա
Այս «դիվերսիֆիկացիայի» արդյունքում ունենք՝- Հայաստանի արտահանման առաջին տեղում արդեն Արաբական Միացյալ Էմիրություններն են։ Այսինքն՝ ԱՄԷ արժույթային ներկայացմամբ արդեն ավելի շատ ենք արտահանում, քան ՌԴ։ Կարևոր ձեռքբերում։ Սակայն սա պարզապես արտացոլում է ոսկու վերաարտահանման ուղին, այլ ոչ թե իրական շուկայական դիվերսիֆիկացիան։
- Դեպի Ռուսաստան և Եվրամիություն արտահանման կրճատում։ Ավանդական արտահանումը դեպի հիմնական գործընկերներ փաստացի նվազել է՝ Ռուսաստան արտահանումը կրճատվել է նախնական 16%-ով, իսկ ԵՄ՝ նախնական 25%-ով։
Առևտրային դինամիկայի տեղաշարժ
Արտաքին առևտրի ցուցանիշները հատկապես խոսուն են։ 2024թ․ դեկտեմբերին արձանագրվել է․- Ընդհանուր առևտրաշրջանառության 37.3% անկում (ընթացիկ գներով),
- Արտահանման 2 անգամ կրճատում մինչև 2023թ․ դեկտեմբերի մակարդակի 51.4%-ը,
- Ներմուծման նվազում մինչև 73.5%։
- Առևտրաշրջանառության 41.5% աճ,
- Արտահանման 53.1% աճ,
- Ներմուծման 33.8% աճ։
Գյուղատնտեսության լուռումունջ անկումը
Գծապատկեր 4.
Շինարարության կայունություն
Դրական միտում է նկատվում շինարարության ոլորտում, որը ցուցաբերում է կայուն աճ․- 12.9% աճ 2024թ․ դեկտեմբերին՝ 2023թ․ դեկտեմբերի համեմատ,
- 14.5% աճ ամբողջ տարվա կտրվածքով,
- Դրական դինամիկայի պահպանում՝ չնայած ավելի լայն տնտեսական մարտահրավերներին։
Կանխատեսված նախազգուշացում
Ինը ամիս առաջ՝ 2024թ․ մարտին, մեր վերլուծությունում տվել էինք վաղ նախազգուշացման ազդակներ հենց այս ռիսկերի մասին։ Մենք հատկապես զգուշացրել էինք ոսկու վերաարտահանման սխեմայի անկայուն բնույթի և դրա՝ արհեստական տնտեսական ցուցանիշներ ստեղծելու վտանգի մասին։ Այս փուչիկն արդեն թուլանում է, ինչը վկայում է, որ 2025թ․ արտահանման ցուցանիշները և տնտեսական աճն այլևս չեն ներառի այս արհեստական խթանը՝ հավանաբար բացահայտելով տնտեսության իրական վիճակի ավելի սթափեցնող պատկերը։Ապագայի հեռանկարներ
Տարեկան և դեկտեմբերյան ցուցանիշների միջև տարբերությունը վկայում է, որ 2025 թվականը կարող է լուրջ մարտահրավերներ պարունակել․- Ոսկու վերաարտահանման դադարեցումը շարունակելու է ազդել արդյունաբերական ցուցանիշների վրա,
- Առևտրային հաշվեկշիռը կարող է վատթարանալ արհեստական արտահանման խթանների վերացման հետևանքով,
- Ծառայությունների ոլորտի գերակշռությունը մեծացնում է տնտեսության խոցելիությունն արտաքին ցնցումների նկատմամբ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ

Լուրեր | 2025/10/18 20:20
Հոկտեմբերի 18-ի կարևոր լուրերը

Լուրեր | 2025/10/17 21:00
Հոկտեմբերի 17-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2025/10/17 20:20
Հոկտեմբերի 17-ի կարևոր լուրերը

Լուրեր | 2025/10/17 18:40
Ինչպես աշխատել առանց հոգնածության՝ օգտագործելով ուղեղի ճիշտ հատվածները
-
Հոկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/10/18/ 20:20 -
Կազմակերպությունների 4 եղանակները և ինչպես առաջնորդել յուրաքանչյուրում
2025/10/18/ 16:30 -
Հոկտեմբերը՝ կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս
2025/10/18/ 12:12 -
Հոկտեմբերի 17-ի բիզնես լուրերը
2025/10/17/ 21:00 -
Հոկտեմբերի 17-ի կարևոր լուրերը
2025/10/17/ 20:20 -
Ինչպես աշխատել առանց հոգնածության՝ օգտագործելով ուղեղի ճիշտ հատվածները
2025/10/17/ 18:40 -
Ford-ը ԱՄՆ-ում հետ կկանչի 625 հազար ավտոմեքենա ամրագոտիների խնդիրների պատճառով
2025/10/17/ 17:30 -
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության համակարգի հետ կապված հարցեր
2025/10/17/ 17:30 -
Վաղարշապատի համայնքային ոստիկաններն ապօրինի հանքարդյունահանման դեպք են բացահայտել
2025/10/17/ 17:28 -
ՍԱՏՄ-ում քննարկվել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության առաջարկած ծրագիրը
2025/10/17/ 16:59
Բաժանորդագրվել

Փոխարժեք
Տեսանյութեր

ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 2025Թ․

ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 2025Թ.

«ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐՍ». ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐ ԱՆԿՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՏԵԿՏԻՎՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՆ

ԻՆԵԿՈԲԱՆԿԻ ՀԵՏ ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ SALESFORCE-Ը ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ

IDBANK-Ը ԵՊՀ «ՓՈԽԱԿԵՐՊՎՈՂ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
