Օգոստոսի 16-ից Վրաստանում ուժի մեջ է մտել Ազգային բանկի որոշումը՝ սպառողական վարկերի տրամադրման առավելագույն ժամկետը կրճատելու մասին: Ազգային բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի ղեկավար Դավիթ Ուտիաշվիլին ասել է, որ ժամկետի կրճատումը 4-ից 3 տարի կազդի ինչպես ունիվերսալ սպառողական վարկերի, այնպես էլ վարկային քարտերի եւ օվերդրաֆտների վրա: Վրաստանի Ազգային բանկն ակնկալում է, որ վարկերի մարման ժամկետի կրճատումը կօգնի նվազեցնել վարկային ակտիվությունը 1%-ով, ինչը դրական ազդեցություն կունենա գնաճի մակարդակի վրա:
Վրաստանում կրճատվել է սպառողական վարկերի առավելագույն ժամկետը
Օգս 19, 2022 15:29
59