Ու՞մ է ձեռնտու դոլարի անկումը
Լուրեր |
Դոլարի արժեզրկումը երկարաժամկետ առումով մեր տնտեսությանը ձեռնտու չէ. Տնտեսագետի կարծիք ՙԴրամի առաջարկն այս պահին ավելի քիչ է, քան պահանջարկը: Միաժամանակ երկրում արտարժույթի նկատմամբ պահանջն է մեծ: Ունենք մի վիճակ, երբ շուկայում կա արտարժույթի ավելցուկ: Երբ դա համակցում ենք թանկ դրամի քաղաքականության հետ, որն այսօր վարում է Հայաստանի Հանրապետությունը, ունենում ենք դրամի արժեվորում՚,- ասաց տնտեսագետ Արմեն Քթոյանը: Դրամի արժեզրկումից տուժում են արտահանողներն ու այն ընտանիքները, որոնք ստանում են տրանսֆերտներ: Շահում են ներմուծողները, որովհետեւ ներմուծումն էժանանում է եւ ներքին շուկայում ներմուծված ապրանքների համար նպաստավոր պայման է ստեղծվում: Այդ տեսանկյունից տուժում են ներքին շուկայում ապրանք արտադրողները: Տնտեսագետի խոսքով դրամի արժեվորումից կարող են որոշակիորեն օգտվել սպառողները, որովհետեւ գնաճն է մեղմվում համաշխարհային շուկայում պարենային մթերքների գնաճի պայմանում: Պարտքի սպասարկման առումով շահում է պետությունը, բայց կարճաժամկետ կտրվածքում: Պարտքն արտարժույթով վճարելը համեմատաբար ավելի քիչ դրամային զանգված է պահանջում: ՙԱյսինքն, դոլարի արժեզրկումից կան ե'ւ շահողներ, ե'ւ կորցնողներ, իսկ թե տնտեսության վրա գումարային առումով ինչպես կանդրադառնա, կախված է նրանից, թե որքան կտեւի դրամի արժեվորումը՚,- նշեց Արմեն Քթոյանը: Նրա կարծիքով` անորոշության դաշտը բավական մեծ է, սակայն երկարաժամկետ առումով դոլարի արժեզրկումը մ,եր տնտեսությանը ձեռնտու չէ, որովհետեւ բիզնեսի համար կարեւոր է կայունությունն ու կանխատեսելիությունը:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/13 22:00
Փետրվարի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Անցած տարի Հայաստանը 15%-ով ավելացրել է մրգի և բանջարեղենի մատակարարումները ԵԱՏՄ շուկաներ․ Հայաստանի հնարավորությունները ԵԱՏՄ-ում
2026/02/16/ 11:21 -
2025 թվականի եկամտային հարկի տարեկան հայտարարագիրը պետք է ներկայացնել մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը. ՊԵԿ
2026/02/16/ 11:12 -
Այսօրվանից սկսվում է Մեծ պահքը. Այն կտևի 48 օր
2026/02/16/ 10:58 -
Փետրվարի 15-ի կարևոր լուրերը
2026/02/15/ 19:19 -
Փետրվարի 14-ի կարևոր լուրերը
2026/02/14/ 19:19 -
Ով պետք է վճարի հաշիվը առաջին ժամադրության ընթացքում․ վալենտինյան խորհուրդներ
2026/02/14/ 15:57 -
Մանկական ուռուցքաբանությունը Հայաստանում. երեխաների հույսի և հաղթանակների համար | MedTime 12
2026/02/14/ 12:12 -
Փետրվարի 13-ի բիզնես լուրերը
2026/02/13/ 22:00 -
Փետրվարի 13-ի կարևոր լուրերը
2026/02/13/ 19:19 -
«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի պարտատոմսերը հասանելի են երկրորդային շուկայում
2026/02/13/ 18:43
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 12, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 11, 2026 Թ․
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում