Փետրվարի 13-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
«Մարտի 1»-ի գործով նոր հետապնդումներ
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ «Մարտի 1»-ի քրեական վարույթով հետապնդումներ են հարուցվել ևս երկու նախկին պաշտոնատար անձանց՝ Ռոբերտ Մելքոնյանի և Վալերի Օսիպյանի նկատմամբ։ Հիշեցնենք՝ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում զոհվել էր 10 մարդ, ավելի քան 200-ը վիրավորվել էին։
ԱՄՆ–Իրան բանակցությունների անորոշ շարունակություն
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվն ու վայրը դեռ հայտնի չեն։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե առաջիկա մեկ ամսում չհաջողվի Իրանի հետ համաձայնագիր կնքել, ապա դա կունենա ծանր հետևանքներ։ ԱՄՆ-ը ցանկանում է բանակցություններում ներառել նաև Իրանի բալիստիկ հրթիռների զինանոցը սահմանափակելու հարցը, սակայն Թեհրանը բացառում է այդ թեմայի քննարկումը։
ԱՄՆ-ի զենքի մատակարարումները Ուկրաինային կշարունակվեն
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտնել է, որ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները շարունակվելու են՝ ՆԱՏՕ-ի նախաձեռնության շրջանակում։ Նա նշել է, որ հակաօդային պաշտպանության ոլորտում կարևոր մատակարարումների մոտ 90 տոկոսը բաժին է ընկնում ԱՄՆ-ին և վստահություն է հայտնել, որ դաշնակիցները կգտնեն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ։
Մայր Աթոռին հող այլևս անհատույց չի տրվի
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրամադրվի։ Նախագծին կողմ է քվեարկել 58 պատգամավոր, դեմ՝ 24, ձեռնպահ՝ 3։ Ըստ հիմնավորման՝ նպատակն է հողերի օգտագործման ավելի վերահսկելի համակարգ ապահովել։
Զելենսկի․ Ուկրաինան չի պարտվում և չի ընդունի «վատ խաղաղություն»
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրը չի պարտվում Ռուսաստանի դեմ պատերազմում և ինքը չի ստիպի ժողովրդին ստորագրել նվաստացուցիչ պայմաններով խաղաղության համաձայնագիր։
Քննչական գործողություններ Արմեն Չարչյանի աշխատասենյակում
Քննչական կոմիտեն հայտնել է, որ քրեական վարույթի նախաքննության շրջանակում քննչական գործողություններ են իրականացվում «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում։
Ռուսական ԱԹՍ հարված՝ Օդեսայի նավահանգստին
Օդեսայի նավահանգիստներից մեկում ռուսական անօդաչու հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել։ Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսեյ Կուլեբան հայտնել է, որ հարվածներ են հասցվել նաև նավահանգստային և երկաթուղային ենթակառուցվածքներին։
Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ժամանել են Հայաստան
Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստան են ժամանել սահմանազատված ցամաքային հատվածով։ Փետրվարի 13–14-ին Հայաստանում անցկացվելու է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում երկկողմ կլոր սեղան՝ կողմերի մասնակցությամբ։
Խաղաղության խորհրդի առաջին նիստը՝ Վաշինգտոնում
Թրամփը հաջորդ շաբաթ նախատեսվող Խաղաղության խորհրդի առաջին նիստում կհայտարարի Գազայի վերականգնման բազմամիլիարդանոց ծրագրի և հազարավոր զինծառայողների տեղակայման մասին։ Նիստը կկայանա փետրվարի 19-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում։ Մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ձերբակալություններ՝ Լուվրի տոմսերի խարդախության գործով
Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է 9 մարդու՝ Լուվրի տոմսերի խարդախության մեջ ներգրավված լինելու կասկածանքով։ Հետաքննությամբ բացահայտվել է տոմսերի բազմակի օգտագործում, աշխատակիցների մասնակցություն և փողերի լվացում։ Առգրավվել է մոտ 957 հազար եվրո։
Եկամտային հարկի հայտարարագիր՝ ժամկետների հիշեցում
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ 2025 թվականի եկամտային հարկի տարեկան հայտարարագիրը պետք է ներկայացվի 2026 թվականի մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը՝ ՀՀ բոլոր ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար (բացառությամբ անչափահասների)։
Օտարերկրյա ալիքների կոնտենտը կարող է արգելվել՝ միջամտության դեպքում
Օրենքի փոփոխություններով Հայաստանում արգելվել է արտասահմանյան ռադիո- և հեռուստաալիքների կոնտենտը, եթե այն միջամտում է ներքաղաքական գործընթացներին։ Փոփոխությունները վերաբերում են նաև ցանցային օպերատորներին՝ սահմանելով տուգանքներ ու լիցենզիայի կասեցման մեխանիզմներ։
Հիփոթեքային տոկոսների փոխհատուցում՝ 300 մլրդ դրամ
ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ 2018 թվականից հետո պետությունը վերադարձրել է շուրջ 300 մլրդ դրամ՝ հիփոթեքային վարկերի տոկոսների մարման նպատակով։
2025-ին Հայաստանում ապաստան է հայցել Ադրբեջանի մեկ քաղաքացի
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականին Հայաստանում ապաստան է հայցել 600 անձ։ Նրանց թվում Ադրբեջանի քաղաքացի եղել է 1-ը, ամենաշատ դիմողները Իրանի քաղաքացիներն են՝ 197 մարդ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Փետրվարի 13-ի կարևոր լուրերը
2026/02/13/ 19:19 -
«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի պարտատոմսերը հասանելի են երկրորդային շուկայում
2026/02/13/ 18:43 -
ԱրարատԲանկն արժանացել է Mastercard-ի «Excellence in Strategic Marketing մրցանակին
2026/02/13/ 17:09 -
Արգելվել է օտարերկրյա ռադիոյի եւ հեռուստաալիքների կոնտենտը՝ ներքաղաքական կյանքին միջամտության առումով
2026/02/13/ 15:31 -
2025-ի եկամտահարկի տարեկան հայտարարագիրը հարկային պետք է ներկայացնել մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ. ՊԵԿ
2026/02/13/ 15:25 -
Եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի
2026/02/13/ 15:21 -
Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստան են ժամանել ցամաքային սահմանազատված հատվածով
2026/02/13/ 11:46 -
Նավթը սկսում է հոսել, և մեծ գումարները շուտով կօգնեն Վենեսուելայի ժողովրդին․ Թրամփ
2026/02/13/ 11:44 -
Ռուսաստանի արտաքին պետական պարտքը 2006–ից ի վեր առաջին անգամ հասել է գրեթե 62 միլիարդ դոլարի
2026/02/13/ 11:40 -
Ֆրանսիայում ձերբակալվել է ինը մարդ՝ Լուվրի տոմսերի խարդախության հետ կապված
2026/02/13/ 11:29
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 12, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 11, 2026 Թ․
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում