Փետրվարի 13-ի բիզնես լուրերը

Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

Աշխատանքային պայմանագրերն էլեկտրոնային չեն լինի․ Կառավարությունը հետաձգեց օրենքի կիրառումը

2026 թվականի հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը բացառապես էլեկտրոնային եղանակով կնքելու կարգավորումը հետաձգվում է։ Պարզվել է, որ ոչ բոլոր քաղաքացիներն ունեն էլեկտրոնային ստորագրություն, իսկ առանց դրա պայմանագիր կնքել չեն կարող։ Ներկայում քաղաքացիները կարող են պայմանագրերը կնքել ինչպես էլեկտրոնային, այնպես էլ ոչ էլեկտրոնային եղանակով։ Օրենքի կիրառումը կհետաձգվի մեկ տարով։

2025-ի եկամտահարկի տարեկան հայտարարագիրը պետք է ներկայացնել մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ․ ՊԵԿ

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2025 թվականի եկամտահարկի տարեկան հայտարարագիրը հարկային մարմին պետք է ներկայացնել մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ։ Հայտարարագիր պարտավոր են ներկայացնել բոլոր այն ֆիզիկական անձինք, ովքեր ՀՀ ռեզիդենտ են և 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են ՀՀ քաղաքացի։ Բացառություն են կազմում անչափահաս քաղաքացիները։

2025 թվականին ԱԱՏՄ-ն անցկացրել է ավելի քան 3600 ստուգում

2025 թվականին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը անցկացրել է ավելի քան 3600 ստուգում։ Ընդհանուր առմամբ անցկացվել է 1189 ստուգում, որից 859-ը՝ հաստատված ծրագրի շրջանակում, 314-ը՝ կրկնակի ստուգումներ, իսկ 16-ը՝ ոչ պլանային։ Հարուցվել է 2414 վարչական վարույթ։

2025թ.-ի դեկտեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը կազմել է 2,136

2025 թվականի դեկտեմբերի դրությամբ բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ իրականացված առուվաճառքի գործարքների թիվը ՀՀ-ում կազմել է 2,136։ Երևանում իրականացվել է 1,542 գործարք, որը կազմում է ընդհանուրի 72.2%-ը։


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում երկաթուղային հատվածների վերականգնումը ՌԴ-ի համար ելք կապահովի դեպի ծով․ Օվերչուկ

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքով՝ Հայաստանում երկաթուղային հատվածների վերականգնումը Ռուսաստանի Դաշնության համար կապահովի ելք դեպի Միջերկրական ծովի, Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի նավահանգիստներ։ Նա նշել է, որ բանակցություններ են մեկնարկել երկու հատվածների վերականգնման շուրջ՝ ապահովելու դրանց միացումը Ադրբեջանի և Թուրքիայի երկաթուղիների հետ։

ԱՄՆ-ը խոստացել է պատերազմի ավարտի դեպքում հանել ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ պատերազմի ավարտի դեպքում հնարավոր է վերացնել ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները։ Միևնույն ժամանակ, Թրամփի վարչակազմը պատրաստել է նոր սահմանափակումներ Ռուսաստանի դեմ, որոնք կարող են կիրառվել խաղաղության բանակցությունների ձախողման դեպքում։

Ռուսաստանի արտաքին պետական պարտքը 2006-ից ի վեր առաջին անգամ հասել է գրեթե 62 միլիարդ դոլարի

Ռուսաստանի արտաքին պետական պարտքը 2006 թվականից ի վեր առաջին անգամ հասել է գրեթե 62 միլիարդ դոլարի։

ԱՄՆ-ը պնդում է, որ Չինաստանն իրենցից գնել է վենեսուելական նավթի մի մասը

ԱՄՆ-ը հայտարարել է, որ Չինաստանը ԱՄՆ-ից գնել է վենեսուելական նավթի մի մասը։ Չինաստանի ԱԳՆ-ից նշել են, որ ծանոթ չեն այդ հայտարարություններին։ Միաժամանակ նշվում է, որ վենեսուելական նավթի ամենախոշոր գնորդները մինչ այդ եղել են Չինաստանի նավթավերամշակող ընկերությունները։

Իտալական ավիաընկերությունները փետրվարի 16-ին գործադուլ կանեն Օլիմպիական խաղերի ընթացքում

Իտալական ավիաընկերությունները փետրվարի 16-ին գործադուլ կանեն Օլիմպիական խաղերի ընթացքում։ Գործադուլի պատճառը Ազգային կոլեկտիվ պայմանագրի և կորպորատիվ աշխատանքային պայմանագրերի երկարաձգման շուրջ վեճերն են։ Իտալիայի փոխվարչապետը արհմիությունների այս քայլը անվանել է «անպատասխանատու և հակաիտալական»։