15 հազար պարտատոմսերը՝ յուրաքանչյուրը 100 հազար դրամ արժողությամբ, մեկ օրում սպառվել են, այժմ հասանելի են նաև երկրորդային շուկայում՝ հնարավորություն տալով ներդրողներին գնել կամ վաճառել դրանք բորսայի անդամ բանկերի ու ներդրումային ընկերությունների միջոցով։
Ընկերության պարտատոմսերի ընդհանուր ծավալը 1,5 միլիարդ դրամ է, արժեկտրոնային եկամտաբերությունը 11,3%, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս։ Պարտատոմսերը թողարկել է Ամերիաբանկը։
«Ալֆա-Ֆարմ»-ը ՀՀ խոշորագույն դեղատնային ցանց է՝ շուրջ 220 դեղատնով, բազմաթիվ միջազգային բրենդերի պաշտոնական ներկայացուցիչ և երկրի առաջին օնլայն դեղատունը՝ 24/7 առաքմամբ։
Ֆոնդային բորսան շարունակում է աջակցել թափանցիկ ընկերությունների շուկա մուտքին՝ զարգացնելով վստահելի ներդրումային միջավայր և խթանելով իրական հատվածի ֆինանսավորումը։
*գովազդ

