Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է բանկային համակարգի կիսամյակային արդյունքը
Լուրեր |
Հայաստանի բանկերի միությունը ամփոփել է բանկային համակարգի 2022թ առաջին կիսամյակի ցուցանիշները: Դրանք վկայում են, որ
այս ամիսներին ընդհանուր ավանդներն ավելացել են մոտ 47 մլրդ դրամով կամ 1.2%-ով՝ կազմելով 4 072 մլրդ դրամ։ Առաջին կիսամյակի վերջի դրությամբ ավանդների դրամով և արտարժույթով մասնաբաժինները շարունակում են մնալ հավասար: Առաջին կիսամյակում ռեզիդենտների ավանդները նվազել են մոտ 17 մլրդ դրամով կամ 0.5%-ով: Ոչ ռեզիդենտների ավանդներն ավելացել են մոտ 65 մլրդ դրամով կամ 7.4%-ով: Դա պայմանավորված է նաև դրամի արժևորմամբ՝ արտարժութային ավանդները դրամով արտահայտված նվազել են: ՀԲՄ գործադիր տնօրենի դիտարկմամբ՝ աշխարհում գնաճային ֆոնի պայմաններում նկատվում է տոկոսադրույքների աճ, սակայն Հայաստանում թե ավանդների, և թե վարկերի տոկոսները էական փոփոխության չեն ենթարկվել: Ըստ այդմ՝ բանկերի տրամադրած վարկերի դրույքները դրամով 2022թ-ի հունիսին 2021թ-ի դեկտեմբերի համեմատ ավելացել է 1.4%-ով: Դոլարով վարկերի դրույքները 2021թ-ի դեկտեմբերի համեմատ ավելացել է 0.2%-ով: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ճկուն պայմաններ՝ հիփոթեքային վարկը ԱրարատԲանկ տեղափոխելիս
2026/04/14/ 17:30 -
Հայկական կոնյակի արտադրությունը շարունակում է նվազել
2026/04/14/ 17:07 -
Կսահմանափակվի վտանգավոր բովանդակությունը տեսալսողական մեդիայում
2026/04/14/ 17:03 -
Իտալիան դադարեցնում է Իսրայելի հետ պաշտպանական համագործակցության երկարաձգումը
2026/04/14/ 17:01 -
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
2026/04/14/ 16:58 -
Lufthansa-ի գործադուլը կարող է դառնալ վերջին տասնամյակի ամենախոշոր բողոքի ակցիան․ Bloomberg
2026/04/14/ 16:56 -
Ոստիկանները կանխել են շնամարտը
2026/04/14/ 16:54 -
Գերմանիան նոր ռազմական աջակցություն է տրամադրում Ուկրաինային
2026/04/14/ 16:51 -
Սպիտակ տունն առաջարկում է գրեթե կրկնակի կրճատել NASA-ի ֆինանսավորումը
2026/04/14/ 16:48 -
Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության կյանքի կոչման հարցեր
2026/04/14/ 16:26
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Աթենք․ վստահության հասցե․ արտադրամասից ցուցափեղկ՝ վստահության շղթա
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 13, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 13, 2026 Թ․
REXUS և «Գիտոկեր»․ խաղ, որտեղ որոշումները դառնում են կապեր