Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հայտարարել է, որ կառավարությունը ժամանակավորապես դադարեցնում է Իսրայելի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագրի ավտոմատ երկարաձգման պրակտիկան։
ANSA-ի փոխանցմամբ՝ որոշումը պայմանավորված է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով։
Մելոնին նշել է, որ այս փուլում Իտալիան չի երկարաձգի գործող հուշագիրը, որը սահմանում էր երկկողմ պաշտպանական համագործակցության շրջանակները։
Համաձայնագիրը գործում էր 2016 թվականից և նախատեսում էր ավտոմատ երկարաձգում յուրաքանչյուր հինգ տարին մեկ։
Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոն արդեն համապատասխան նամակ է ուղարկել իսրայելցի գործընկերոջը։
Վարչապետը նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է շարունակել միջազգային ջանքերը՝ խաղաղ բանակցությունների խթանման և տարածաշրջանի կայունացման ուղղությամբ։

