Lufthansa-ի աշխատակիցների գործադուլը կարող է դառնալ վերջին տասնամյակի խոշորագույն բողոքի ակցիան։
Bloomberg-ի փոխանցմամբ՝ ապրիլի 13-ին մեկնարկած օդաչուների երկօրյա գործադուլը արդեն հանգեցրել է հարյուրավոր չվերթների չեղարկման։
Սպասվում է, որ գործադուլին կմիանան նաև բորտուղեկցորդները, ինչի հետևանքով ավիաընկերությունը կարող է մի քանի օր շարունակ մնալ առանց սպասարկող անձնակազմի։
Եթե արհմիությունների ծրագրերն ամբողջությամբ իրականացվեն, գործադուլը կտևի մինչև չորս օր։
Իրավիճակը սրվում է այն ֆոնին, որ Lufthansa-ն նշում է իր 100-ամյակը, և նախատեսված են հանդիսավոր միջոցառումներ Ֆրանկֆուրտում։
Ընկերությունը հայտարարել է, որ գործադուլները վնասում են ուղևորներին և վտանգում ավիաընկերության ապագան։
Հակամարտության հիմնական պատճառը աշխատավարձերի և սոցիալական երաշխիքների շուրջ տարաձայնություններն են։

