Փորձագետ. Նավթը կարող է թանկանալ բարելի դիմաց մինչեւ 150 դոլար
Լուրեր |
Նավթի համաշխարհային գները կարող են աճել եւ հասնել բարելի դիմաց մինչեւ 150 դոլարի, իսկ բոլոր էներգապաշարների նախկին գներն արդեն չեն լինի: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Տիմոֆեեւը:
Brent էտալոնային մակնիշի նավթի արժեքը երկուշաբթի օրը՝ մարտի 7-ին, կտրուկ բարձրացել է եւ արդեն գերազանցել բարելի դիմաց 130 դոլարը: Նաեւ երկուշաբթի օրն ավելի վաղ գազի գինը Եվրոպայում նորացրել է իր պատմական առավելագույնը՝ 1000 խորանարդ մետրի դիմաց հասնելով գրեթե 3900 դոլարի: Փորձագետը նշել է, որ բազմաթիվ երկրներ մեղմացնում են կորոնավիրուսի հետ կապված արգելքները, եւ աճում է բոլոր էներգառեսուրսների պահանջարկը:
«Էներգիայի պահանջարկն աճում է: Շուկայում գների իներտությունը շատ բարձր է: Այո, առկա է ընդհանուր համաշխարհային գնաճ: Նախկին գները չեն լինի, հատկապես էներգապաշարների, ընթանում է արդյունահանման եւ փոխադրման թանկացում: Նավթի ընթացիկ գինը կարող է թանկանալ եւ բարելի դիմաց անցնել 150 դոլարից»,-կարծում է գործակալության զրուցակիցը:
Նաեւ, նրա խոսքով, նավթաշուկայի վրա այժմ ներգործում են եւս մի քանի գործոններ, ներառյալ նավթի սպառումը կրճատելու ընդհանուր համաշխարհային ձգտումը «ածխածնազերծման» շրջանակներում եւ Ուկրաինայի իրադրությունը: Բայց, Տիմոֆեեւի կարծիքով, առավել մեծ չափով ազդեցություն են գործում ԶԼՄ-ների հաղորդագրությունները: «Բազմաթիվ բրոքերներ նորությունների ազգակներն օգտագործում են որպես գործողության ղեկավար սկզբունք, եւ նորությունների հակասությունների խուճապը խախտում է իրադրությունը. դա մեծացնում է ռիսկերը»,-պարզաբանել է փորձագետը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49 -
Դատախազը պահանջել է ցմահ ազատազրկման դատապարտել Վարդանյանին
2025/12/18/ 14:33 -
Շարժակազմը Ադրբեջանի արտադրության նավթամթերքով գալիս է Հայաստան․ Նիկոլ Փաշինյան
2025/12/18/ 14:28
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․