ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
Լուրեր |
Հայաստանի Հանրապետությունում բժշկական արտադրատեսակները մինչ այժմ չեն գրանցվում համապատասխան ենթաօրենսդրական ակտերի բացակայության պատճառով։
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 18–ի նիստում որոշում կայացրեց, որով Եվրասիական տնտեսական միության շրջանակում անդամ երկրների ազգային օրենսդրություններով բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը կերկարաձգվի մինչև 2028 թվականը։
Գործող համաձայնագրով ԵԱՏՄ անդամ երկրների ազգային օրենսդրություններով բժշկական արտադրատեսակների գրանցումը հնարավոր է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31–ը:
«Հայաստանի Հանրապետությունում բժշկական արտադրատեսակները մինչ այժմ չեն գրանցվում համապատասխան ենթաօրենսդրական ակտերի բացակայության պատճառով»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Նշվում է, որ ժամկետի երկարաձգումը պայմանավորված է ԵԱՏՄ բժշկական արտադրատեսակների ընդհանուր շուկայի գործունեության վերաբերյալ չլուծված խնդիրների առկայության, բժշկական արտադրատեսակների ընդհանուր շուկայի զարգացման հայեցակարգի չընդունման և բժշկական արտադրատեսակների գրանցման ազգային կանոնների պահպանումը պահանջող շարունակական տնտեսական իրավիճակի պատճառով:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
BRAND: AGHVORIK
2026/04/17/ 11:52 -
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հայտնի են հասցեները
2026/04/17/ 11:44 -
ԱԺ նախագահը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ
2026/04/17/ 11:42 -
Արդար, թափանցիկ և թվային ապագա․ ՊԵԿ նախագահը հանդիպել է հարկ վճարողների հետ
2026/04/17/ 11:22 -
ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի դեմ «Տնտեսական զայրույթ» գործողության մեկնարկի մասին
2026/04/17/ 11:19 -
ԵՄ-ը պատրաստվում է ընդունել ՌԴ դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
2026/04/17/ 11:15 -
Ապրիլի 18-ին Հայաստանում կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված հուշարձանների միջազգային օրվան
2026/04/17/ 11:09 -
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
2026/04/17/ 10:32 -
Ապրիլի 16-ի կարևոր լուրերը
2026/04/16/ 20:00 -
Ապրիլի 16-ի բիզնես լուրերը
2026/04/16/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ․
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
Սևանում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ԿԲ ցուցահանդեսը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․