Շարժակազմը Ադրբեջանի արտադրության նավթամթերքով գալիս է Հայաստան․ Նիկոլ Փաշինյան
Լուրեր |
Տարբեր հարցեր կան՝ տրանսպորտի, տեղափոխման և այլնի հետ կապված։
«Շարժակազմը Ադրբեջանի արտադրության նավթամթերքով գալիս է Հայաստան։ Ողջունում եմ այդ զարգացումը»- այս մասին Կառավարությունում՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, որ ադրբեջանական բենզինի առաջին խմբաքանակն արդեն Հայաստանի ճանապարհին է։
Ադրբեջանական վառելիք տեղափոխող 20 վագոնը, նախարարի խոսքով, առաջիկա օրերին կհասնի Հայաստան։
«Մեր խնդիրն է եղել բիզնեսներին բերել մի դաշտ, որ առևտուր անեն պատերազմելու փոխարեն. պատերազմը բերում է զոհեր, կորուստներ, իսկ առևտուրը՝ բարեկեցություն»,- ասաց Պապոյանը։
Հարցին՝ կա՞ հստակ պայմանավորվածություն Բաքվի հետ, որ ադրբեջանական վառելիքի մատակարարումը շարունակական է լինելու, Էկոնոմիկայի նախարարը դրական պատասխան տվեց. «Իհարկե կա պայմանավորվածություն, բայց մնացածը կախված է շուկայական հետագա պայմաններից»։
Թե երբ, ինչ ծավալով և ժամկետում կլինի ադրբեջանական վառելիքի հետագա մատակարարումը, Պապոյանը չհստակեցրեց։ «Տարբեր հարցեր կան՝ տրանսպորտի, տեղափոխման և այլնի հետ կապված, բիզնեսներն արդեն կհամաձայնեցնեն միմյանց հետ»,- նշեց նա։
Հարցին, թե ինչ սակագնով է հայկական մասնավոր ընկերությունը գնել ադրբեջանական կողմից վառելիքը, Պապոյանը չհստակեցրեց՝ ասելով, որ դա մասնավոր տիրույթում է, իրենք դրան չեն միջամտում։
«Ճիշտ չէ, որ մենք խառնվենք գնի հարցերին։ Պետության գործն այստեղ միջավայր ստեղծելն է. երբ մենք բենզին ենք ներմուծում Եգիպտոսից, Ռումինիայից կամ Ռուսաստանից, ի՞նչ ենք անում՝ նույնը՝ անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտ, քաղաքական միջավայր է ստեղծվում, քաղաքական համաձայնություններ են ձեռք բերվում, մնացածն արդեն բիզնեսն է անում»,- նշեց Էկոնոմիկայի նախարարը։
Հարցին՝ ի՞նչ գնով է ադրբեջանական բենզինը վաճառվելու հայաստանյան շուկայում, Պապոյանն արձագանքեց. «Բարդ է հիմա ասել՝ առաջին մատակարարման դեպքում ծախսերը ստանդարտ չեն, հաջորդիվ ևս կարծես ստանդարտ չի լինելու։ Երբ որոշակի շուկայական քիչ թե շատ կայուն, տեսանելի կոնյուկտուրա կձևավորվի, կկարողանանք հստակ ասել։ Առաջին անգամ ներմուծելուց հետո որոշ ընկերություններ կարող են ավելի ցածր գնով վաճառել, որոշներն՝ ավելի բարձր, բայց հետագա վերադասավորումներն են, որ ճշգրտումներ են մտցնում մասնակիցների վարքագծում։ Մասնավոր հատվածում գինը որոշվում է մրցակցությունից ելնելով. մեր խնդիրներ է ապահովել հնարավորինս շատ մասնակիցներ շուկայում և տարբեր աղբյուրներ. դա կբերի մրցակցության աճի և, հետևաբար, գների հնարավորինս նվազման»։
Պապոյանը չհայտնեց, թե կոնկրետ որ մասնավոր ընկերությունն է գնել ադրբեջանական բենզինի խմբաքանակը։ «Խնդրում եմ հարցում ուղարկեք, եթե կարողանանք պատասխանել, կպատասխանենք»,- ասաց Պապոյանը։
Վրաստանի կառավարությունն ադրբեջանական նավթամթերքի առաջին խմբաքանակը տարանցելու համար գումար չի գանձել, ինչի մասին օրեր առաջ էր հայտնի դարձել։ Հարցին՝ կա՞ պայմանավորվածություն վրացական կողմի հետ, թե ինչ պայմաններով է հետագայում տարանցվելու ադրբեջանական վառելիքը Հայաստան, Պապոյանը չհստակեցրեց։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49 -
Դատախազը պահանջել է ցմահ ազատազրկման դատապարտել Վարդանյանին
2025/12/18/ 14:33 -
Շարժակազմը Ադրբեջանի արտադրության նավթամթերքով գալիս է Հայաստան․ Նիկոլ Փաշինյան
2025/12/18/ 14:28 -
Ալեն Սիմոնյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի ուշադրությունն է հրավիրել հայ գերիների խնդրի վրա
2025/12/18/ 13:07 -
Ես երջանիկ եմ, որ կարող եմ լինել իմ ժողովրդի ծառան. Ռուբեն Վարդանյանի նամակը՝ ուղղված որդուն
2025/12/18/ 13:04 -
Գումարը չի հերիքել տարակարգ ստացած բոլոր ուսուցիչներին հավելավճար տալու համար
2025/12/18/ 12:18 -
Նոյեմբերին ապրանքների հայտարարագրերի 70․2 %-ը բաց է թողնվել «կանաչ ուղի» ընթացակարգով
2025/12/18/ 12:15
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․