Քննարկումների առանցքում ոչ միայն բազմադարյա քաղաքակրթական կապերն էին, այլև երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, կրթական ու մշակութային համագործակցության խորացման հեռանկարները։
Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի նախաձեռնությամբ և Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան աջակցությամբ կազմակերպված գիտաժողովը մեկտեղել էր տասնյակ հեղինակավոր գիտնականների, փորձագետների և պաշտոնյաների՝ Հայաստանից, Չինաստանից և Ռուսաստանից։
Ելույթներում շեշտադրվեց շփումների, կրթական և հումանիտար կապերի ընդլայնման, ինչպես նաև ռազմավարական գործընկերության արժեքային և գաղափարական ընդհանրությունների կարևորությունը՝ որպես երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման հիմնասյուն։
*գովազդ

