ABNews

Լուրեր

ԱՄՆ-ն պատրաստվում է չեղարկել մինչև 200 000 օտարերկրացու վիզաներ

Լուրեր | 2026/08/25 11:31

ԱՄՆ-ն պատրաստվում է չեղարկել մինչև 200 000 օտարերկրացու վիզաներ

Թրամփի վարչակազմը պատրաստվում է չեղարկել մինչև 200 000 օտարերկրացու գործարար և զբոսաշրջային վիզաները, որոնք ապաստանի համար դիմում են ներկայացրել ԱՄՆ-ում կամ ներկայումս ձգտում են ստանալ այն, հայտնում է Associated Press-ը։ Եթե դա տեղի ունենա, սա կդառնա ԱՄՆ պատմության մեջ վիզաների ամենախոշոր զանգվածային չեղարկումը։Պետդեպարտամենտի փաստաթղթերի և ամերիկացի երկու պաշտոնյայի տվյալներով՝ սպասվում է, որ առա...

Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը հետաքրքրված է վրացական բանկի ձեռքբերմամբ. Վրաստանի ազգային բանկ

Լուրեր | 2026/08/25 11:29

Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը հետաքրքրված է վրացական բանկի ձեռքբերմամբ. Վրաստանի ազգային բանկ

Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը՝ Ardshinbank-ը, հետաքրքրված է TeraBank-ի ձեռքբերմամբ։ Տեղեկությունը BMG-ին հաստատել են Վրաստանի ազգային բանկի մամուլի ծառայությունում։Ավելի վաղ TV Pirveli հեռուստաընկերությունը տեղեկություն էր տարածել, որ հայ գործարար Կարեն Սաֆարյանի բիզնես խումբը՝ Arins Group-ը, ծրագրում է Վրաստանում ձեռք բերել TeraBank-ը, ինչպես նաև Ռուսթավելի պողոտայում գտնվող Biltmore հյուրա...

2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան է հայցել 358 անձ

Լուրեր | 2026/08/25 11:26

2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան է հայցել 358 անձ

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակում ապաստան հայցողների վիճակագրությունը։2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան է հայցել 358 անձ՝ 32 քաղաքացիության երկրից։Ապաստան հայցողների գերակշիռ մասը՝ 73%-ը, տղամարդիկ են։Դիմումների թվով առաջատար են եղել Իրանի, Ուկրաինայի, Ռուսաստանի և Աֆղանստանի քաղաքացիները։Ընդհանուր թվի շուրջ 28%-ը բաժին է...

Ցանկացած ֆիզիկական անձ կարող է բանկերից ստանալ տեղեկանք՝ իր բանկային հաշիվների, փոխադարձ պարտավորությունների. ԿԲ

Լուրեր | 2026/08/25 11:24

Ցանկացած ֆիզիկական անձ կարող է բանկերից ստանալ տեղեկանք՝ իր բանկային հաշիվների, փոխադարձ պարտավորությունների. ԿԲ

Հաշվի առնելով սպառողների կողմից ստացված ազդակները՝ Կենտրոնական բանկի խորհուրդը լրացում է կատարել «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ում։ԿԲ–ից հայտնում են, որ նոր կարգավորմամբ ցանկացած ֆիզիկական անձ կարող է առևտրային բանկերից ստանալ տեղեկանք իր բանկային հաշիվների, հաշիվների մնացորդների, ինչպես նաև բանկի հետ փոխադարձ պարտավորությունների առկայության կամ...

Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին․ Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)

Լուրեր | 2026/08/25 11:19

Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին․ Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, իր հետ մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել և շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական և տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր։ Այս մ...

Օգոստոսի 24-ի կարևոր լուրերը

Լուրեր | 2026/08/24 20:20

Օգոստոսի 24-ի կարևոր լուրերը

1. Ալիևը՝ «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքների և ժամկետների մասինԱդրբեջանի նախագահի փոխանցմամբ՝ ճանապարհի ադրբեջանական հատվածի հիմնական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2027 թվականին:Մանրամասներ. Նախիջևանի հատվածում աշխատանքներն արդեն մեկնարկել են: Ալիևի պնդմամբ՝ Հայաստանի 42 կմ հատվածի շինարարությունը կարող է սկսվել 2026-ի վերջին կամ 2027-ի սկզբին: Բաքուն ծրագրում է նաև միջազգային կոնսորցիում ստե...

ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանում Կանադայի համար

Լուրեր | 2026/08/24 18:58

ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանում Կանադայի համար

Վաշինգտոնի և Օտտավայի միջև առևտրային բանակցությունների տապալումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Կանադայից ներկրվող բոլոր մարդատար ու բեռնատար ավտոմեքենաների, ավտոպահեստամասերի, ինչպես նաև պողպատի մաքսատուրքերի կտրուկ ավելացման մասին։ 50%-անոց նոր դրույքաչափն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից

Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում

Լուրեր | 2026/08/24 18:44

Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում

Օգոստոսի 24-ի տեղական ժամանակով ժամը 18:04-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14։04-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.35⁰ և արևելյան երկայնության 44.05⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 13 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հաղորդում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայութ...

ՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթ

Լուրեր | 2026/08/24 17:55

ՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթ

Գործող կարգավորումների համաձայն՝ 2026 թվականի հուլիսի 1-ից ԵԱՏՄ թվով 24 տեխնիկական կանոնակարգերից 8-ի մասով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթղթի առկայությունը։ Այդ մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից։Պահանջը վերաբերում է հետևյալ արտադրատեսակներին․օծանելիքակոսմետիկական արտադրանք,վառելիքի...

Հայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ով

Լուրեր | 2026/08/24 17:52

Հայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ով

2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում օտարերկրացիներին տրամադրվել է ընդհանուր առմամբ 10 561 կացության կարգավիճակ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 6 656-ի համեմատ (ընդհանուր ցուցանիշն աճել է 59%-ով)։ Այս մասին տեղեկացնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից:8 181 անձ ստացել է ժամանակավոր կացության կարգավիճակ, որոնց թվում գերակշռել են Ռուսաստանի, Հնդկաստանի և Իրանի քաղաքացիները։ Ն...

Մենք պիտի ամեն կերպ մեր պահեստազորին պատրաստենք․ ՊՆ նախարար

Լուրեր | 2026/08/24 16:29

Մենք պիտի ամեն կերպ մեր պահեստազորին պատրաստենք․ ՊՆ նախարար

«Այլընտրանք չկա, մենք պիտի ամեն կերպ մեր պահեստազորին պատրաստենք։ Ու դա կարճ, հեշտ ճանապարհն է։ 25 օրը մենք օպտիմալ ժամանակահատվածն ենք ընտրել, որ մարդ կարողանա վերաադապտացվել բանակին, վերհիշել, դառնալ մեր բանակի մաս»,- ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և հավելել, որ այդ տարբերակը միանշանակ արդյունավետ է։«Խնդիրներ շարունակում են լինել։ Եվ մենք այդ խնդիրների ուղղությամբ շարունակում ենք...

Որ ոլորտներն են ապահովել Հայաստանի տնտեսական աճը 2026-ի 1-ին կիսամյակին

Լուրեր | 2026/08/24 15:08

Որ ոլորտներն են ապահովել Հայաստանի տնտեսական աճը 2026-ի 1-ին կիսամյակին

2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) գրանցել է 6,0% աճ։ Այս մասին նշվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) հրապարակած տնտեսական տեսության մեջ։Աճին ամենաշատը նպաստած ոլորտներըԸստ ԵԶԲ-ի վերլուծության՝ տնտեսական աճի հիմնական դրայվերները եղել են ծառայությունների ոլորտը, շինարարությունը և հանքարդյունաբերությունը։ Ոլորտային աճի ցուցանիշները բաշխվել են հե...

Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում

Լուրեր | 2026/08/24 15:06

Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում

Թուրքիայի կրթության նախարարության նոր որոշմամբ՝ այդ երկրում գտնվող Հայաստանի քաղաքացի երեխաներն այլևս չեն կարողանալու կրթություն ստանալ հայկական փոքրամասնական դպրոցներում։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը:Շուրջ տասը տարի հայաստանցի այս երեխաներին, ում ծնողները Թուրքայում ունեն աշխատանքի կամ բնակության իրավունք, թուրքա...