Վաշինգտոնի և Օտտավայի միջև առևտրային բանակցությունների տապալումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Կանադայից ներկրվող բոլոր մարդատար ու բեռնատար ավտոմեքենաների, ավտոպահեստամասերի, ինչպես նաև պողպատի մաքսատուրքերի կտրուկ ավելացման մասին։ 50%-անոց նոր դրույքաչափն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։
Սոցիալական ցանցերի իր էջում Թրամփն ընդգծել է սահմանափակումները հանելու պայմանն ու կոշտ արտահայտվել հյուսիսային հարևանի հասցեին․ «Արտադրե՛ք ԱՄՆ-ում, և ոչ մի մաքսատուրք չի լինի։ Կանադային այլևս չեն վերաբերվի որպես նահանգի։ Առևտրի և բազմաթիվ այլ հարցերում նրանք աշխարհում ամենավատ գործընկերներից են։ Նրանք իրենց տուժած են զգում, բայց այն պարագայում, երբ ՄԵՆՔ ԿԱՆԱԴԱՅԻ ԿԱՐԻՔԸ ՉՈՒՆԵՆՔ, ԿԱՆԱԴԱՆ ՄԵՐ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ»։
Երկրների միջև բանակցությունները փակուղի են մտել անցյալ շաբաթվա վերջին։ Կողմերը գործարքի տապալման մեջ մեղադրել են միմյանց և Կանադան սկսել է պատասխան մաքսատուրքեր մշակել ամերիկյան ապրանքների համար։ Սա Օտտավայի արձագանքն է եղել կանադական արտադրանքի վրա Վաշինգտոնի սահմանած 50%-անոց մաքսատուրքերին։


